Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում կհանդիպեն
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում հանդիպում կունենան: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին ասել է Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։
«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի զրույցի ընթացքում արծարծվել են կլիմայի փոփոխության թեմայով Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցության և համատեղ միջոցառումների անցկացման հարցեր։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը օգտակար է եղել և անցել կառուցողական մթնոլորտում՝ ընդգծելով, որ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շուտով հանդիպում կլինի արտգործնախարարների մակարդակով»,-ասված է հայտարարության մեջ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live