Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին Եռաբլուրի եկեղեցու քահանան միացավ Բագրատ Սրբազանին Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին «ՔՊ» բարձրաստիճան անդամներ ցանկանում են միանալ շարժմանը․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Տանը մահացած երեխա է հայտնաբերվել․ ՔԿ-ից հայտնում են Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը


«Զամմինիստրի», «գործիքների» ու գայլի դուրս թռած աչքերի մասին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտանման պատմություն կար, որ տարբեր բնակավայրեր իրենց էին վերագրում: Ինչևէ, որտեղ եղած կամ չեղած լինելն այստեղ կարևոր չէ: Գյուղամեջում սյանն ամրացված ռադիոբարձրախոսը հաղորդում է, թե՝ այսպես ու այսպես, կաշառք վերցնելու համար այսինչ մինիստրին պաշտոնից հանել են ու բանտարկել: Գյուղացիներից մեկը արձագանքում է. «Վայ, քու յուրդը չբլի, այ մարդ, ախր ինչդ էր պակաս, զամմինիստրի պես ապրում էիր, էլի...»:

Հիմա իսկը էկոնոմիկայի այլևս նախկին նախարար Վահան Քերոբյանինն է: Ամենևին նկատի չունենք, թե Վահան Քերոբյանը թաթախված է կոռուպցիոն բնույթի արարքներում, ինչպիսիք նրան մեղսագրվում են՝ դատելով պաշտոնական լրահոսից ու նրան «տնային կալանքի» ենթարկելու որոշումից: Մենք, ի տարբերություն քպական կարկառունների, հարգում ենք անմեղության կանխավարկածը: Դատ կլինի (եթե իհարկե, բանը դատի հասնի), դատաքննություն կլինի (եթե այն փակ չլինի), կիմանանք:

Ինչ վերաբերում է «զամմինիստրի պես ապրելու» ակնարկին, ապա նկատի ունենք այն, որ Վահան Քերոբյանը, անկախ ամեն ինչից, լինելով հաջողակ բիզնեսմեն, 2020-ի պատերազմից ու փաշինյանական կապիտուլյացիայից հետո համաձայնեց աշխատել ձախողված, պարտության խորհրդանիշ դարձած, ձախորդություն, փորձանք, ավեր բերող Նիկոլ Փաշինյանի հետ, համաձայնեց դառնալ նրա ձևավորած կառավարության առանցքային նախարարներից մեկը, ստանձնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Այստեղ նույնիսկ խոսքը սոցիալական վիճակի մասին չէ, այլ այն մասին, որ նա ինքն էլ տեսնում էր, որ այդ կառավարության օրերը, պատկերավոր ասած, հաշված են: Համենայն դեպս, Վահան Քերոբյանը պատրանքներ չուներ, և նրա՝ նման ընկալման մասին են վկայում նրա իսկ ձևակերպումները, որ արել է իր հրաժարականի հայտարարության կամ գրառման մեջ: Ահավասիկ, բաց թողնենք հեքիաթային ժանրին պատկանող «գլուխգովանության» հատվածներն ու չզլանանք և Վահան Քերոբյանի հրաժարականի հանրային տեքստի միայն այդ հատվածը մեջբերենք բառացի. «Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր»:

Լավ, ամենը կամ շատ ու շատ բաներ դնում ենք մի կողմ, հապա էլ ինչո՞ւ, ավելի ճիշտ՝ հանուն ինչի՞ էիր «արանքը ճղած» ընթանում դեպի մի քանի օրվա կյանք ունեցող կառավարություն, իսկապես՝ մի՞թե «կապիտուլյանտ կառավարության» անդամ լինելը մի առանձնահատուկ գայթակղություն էր, որին անհնար էր դիմադրել:

Հա, ու անխուսափելիորեն, շատերը հենց այս՝ սոցիալ-կենցաղային ընկալման տիրույթում (նորմալ տիրույթ է, ի դեպ) վերծանեցին Քերոբյանի ասածն ու քիչ առաջ մեր նշածի տարբերակով հարցեր ու մեկնաբանություններ շրջանառեցին:

Բայց, մեր կարծիքով, Վահան Քերոբյանի այդ արտահայտությունը ոչ թե սոսկ հիշեցում էր, այլ առաջին հերթին կոնկրետ ակնարկ էր Նիկոլ Փաշինյանին: Ակնարկ էր առ այն, որ, ա՛յ Նիկոլ Փաշինյան, այն օրերին, երբ քո իշխանության օրերը, թվում էր, թե հաշված են, Վահան Քերոբյանը, այլ վահանքերոբյաններ ևս, կանգնեցին քո կողքին, օգնեցին քեզ, որ դուրս գաս ծանր վիճակից ու բունկերից (Օնիկ Գասպարյանի ականջը կանչի), մի խոսքով...

Իսկ հիմա, երբ Վահան Քերոբյանն է հայտնվել անախորժ իրավիճակում, Նիկոլ Փաշինյա՛ն, դու իրեն «փուռն ես տալիս»՝ ժողովրդական բառուբանով ասած:

Հետաքրքրաշարժ ակնարկ է, անկեղծ ասած: Բայց ախր այն ո՞ւմ է ուղղված: Նիկոլ Փաշինյանի՞ն: Լո՞ւրջ:

Այսինքն (չնայած, ի՞նչ «այսինքն», երբ փաստն ակնհայտ է), Հայաստանում կան անձինք, որոնք ամենայն լրջությամբ կարծում են, որ կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ «գործ բռնել» ու մնալ անարա՞տ, չանվանարկվե՞լ, չվարկաբեկվե՞լ, «չքցվե՞լ», «փուռը չգնա՞լ»: Ինչպիսի՜ անլրջություն:

Մնում է միայն զարմանալ, թե նման ընկալումային հատկանիշներով Վահան Քերոբյանն ինչպես է բիզնես հիմնել ու այն զարգացրել, այն էլ՝ իր ու իր նախկին շեֆ Փաշինյանի կողմից «բոբոյացված» նախկինների ժամանակ:

Հարցը, սիրելի ընթերցող, ամենևին էլ Վահան Քերոբյանի անձը չէ՝ առանձին վերցրած: Նրա անձը հիմա առաջին հերթին Փաշինյանի քննչական կոմիտեին է հետաքրքիր: Ուշագրավն այս ամենի մեջ այն է, ինչ կոչվում է Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատ», եթե կուզեք՝ «Փաշինյանի կառավարություն», եթե դա էլ չեք հավանում, ապա՝ «Փաշինյանի իշխանական թիմ»: Անվանեք՝ ինչպես կկամենաք: Բայց հարցն այն է, որ այդ «թիմում» տակավին կան տարբեր անձինք, պաշտոնավոր և ոչ այնքան, որ կարծում են, թե կարելի է լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, և դա անհետևանք կանցնի: Հետո չէ, դա հասկանալի է, այլ հընթացս, երբ Նիկոլ Փաշինյանին պետք լինի: Կամ՝ երբ կոնկրետ անձն այլևս Նիկոլ Փաշինյանին պետք չլինի: Կյանքը շարունակաբար նորանոր օրինակներ է մատնացույց անում, ինչը միայն ընդգծում է օրինաչափությունը:

Խնդիրն այստեղ նույնիսկ կոռուպցիան ու դրա դեմ պայքարը կամ դրա իմիտացիան չէ: Կա մեղավոր, պետք է պատժվի: Ասելիքը բացարձակ այլ է:

Մի առիթով ասել ենք (ոչ մեկ անգամ, ի դեպ), բայց մի հատ էլ կրկնենք. Նիկոլ Փաշինյանի համար չկան մերձավորներ (քաղաքական), չկան զինակիցներ, չկա թիմ: Նիկոլ Փաշինյանի համար միշտ եղել է ու կլինի միայն ինքը, միմիայն ինքը, բացառապես ինքը: Իսկ մնացածը, առաջին հերթին՝ իր կողքին գտնվողները, «գործիքներ» ու «քավության նոխազներ» են, իր անձնական ու քաղաքական շահերն սպասարկողներ են, ըստ անհրաժեշտության զոհաբերվողներ են, մի խոսքով՝ այն են, ինչը ռուսերենում բնորոշվում է որպես՝ «ռասխոդնի մատերիալ», բայց եթե այդքան կոշտ չասենք, ապա՝ նրա քաղաքական խաղերի ու խաղիկների «մանրադրամ»:

Նիկոլ Փաշինյանն առանց երկմտելու «կքցի» յուրաքանչյուրին ու բոլորին՝ նայած հանգամանքին, թե ինչ վիճակում կլինի, ինչ վտանգներ կամ սպառնալիքներ կտեսնի իր իշխանությանը, որից չպոկվելու ուխտ է, թերևս, արել: Ինչպես ասվում է, ոչ մեկը չի պլստալու, ըստ որում, չի պլստալու նաև ժողովրդի առաջ պատասխան տալուց:

Ու որքան արագ դա սկսեն հասկանալ նրա կողքը կանգնած ու նրա հետ երկիրը աղետի տանողները, այնքան լավ թե՛ իրենց, թե՛ երկրի համար: Սկսեցինք անեկդոտով, իսկը առակով ամփոփելու վիճակ է: Հիշո՞ւմ եք այն հինավուրց առակը, երբ առյուծը հարցնում է, թե ինչն աղվեսին սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել որսավարը: Եվ աղվեսը պատասխանեց, թե գայլի դուրս թռած աչքերը իրեն սովորեցրեցին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթինԵռաբլուրի եկեղեցու քահանան միացավ Բագրատ Սրբազանին Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթինՇարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին «ՔՊ» բարձրաստիճան անդամներ ցանկանում են միանալ շարժմանը․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Տանը մահացած երեխա է հայտնաբերվել․ ՔԿ-ից հայտնում են Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Մարիամ Ալեքսանյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն էՄեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆՈվքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Դաժան ծեծկռտուք մետրոյում. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» երթը Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԲուդապեշտԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանԵրևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկոյի Ինտերպոլի կողմից հետախուզվող 56-ամյա քաղաքացինՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ ԹաթոյանՊայթյnւն-հրդեհ՝ Երևանում Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղում «Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uшhմшնшզшտnւմը uկuել են, հասնելու են Խшչյшլի բшրձnւնք, մեր առաջ մnւտքերը փшկ են Երևան-Սևան մայրուղին՝ երեկՔամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր Բայդենը հիվանդացել է. Սպիտակ տունՀող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Չափագրողներ են եկել ԿիրանցԿարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ ՍարգսյանՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված