Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»


Կարմիր շորերով՝ ականապատ դաշտում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդական բառուբանով ասած՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղակիորեն «յուղ է վառում»: Ի մասնավորի՝ օրերս ինչ-որ մարզային այցի ժամանակ մոտավորապես այսպիսի բան է ասել՝ ժողովրդի հետ որքան հանդիպել են (տարբեր ժամանակներում), մարդիկ միշտ խաղաղություն են ցանկացել, պատվիրել, մաղթել, կենացել: Դա ինքը՝ Փաշինյանը, իր ձևով է հասկացել: Ու... «Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք և անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ: Մենք էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է՝ մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ...»:

Ըստ էության, սա փաստացի ինքնախոստովանություն է. նկատի ունենք այն, որ նրա իսկ արտահայտությունները մատնում են, որ Փաշինյանի ամբողջ մտահոգությունը, փորացավը, նրան հուզող հարցն այն է, որ հանկարծ իրեն դավաճան, հողատու, հանցագործ և այլ՝ այստեղ ոչ մեջբերելի բաներ չասեն, նման բնորոշումներ չտան: Արդյունքում մարդը հասցրեց պատերազմի, դարձավ հազարավորների զոհվելու պատճառ, հետո ժամանակին չգնաց պատերազմը դադարեցնելու ճանապարհով: Հա, ու այս վերջինը մենք չենք ասում: Հիշո՞ւմ եք, որ ՌԴ նախագահ Պուտինը մանրամասնորեն պատմում էր, թե ինչպես է առաջարկել 2020-ի հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, համոզել էր Ալիևին, որ դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ «Նիկոլ Վավայևիչը» ի՞նչ էր պատասխանել և իր այդ մերժումը հետո ինչպե՞ս էր ներկայացնում Հայաստանի հանրությանը:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունել Պուտինի առաջարկը, որպեսզի իրեն ու իր կարկառուններին չասեն՝ դավաճան, հողատու, հանցագործ... Այսինքն, այս անձնավորության ամբողջ մտասևեռումը իր անձն ու իր շահն է: Ինչ անի կամ չանի, նրա ուշքն ու միտքն այն է, որ իրեն հանկարծ չասեն՝ հանցագործ, դավաճան, հողատու: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի խաղաղության պատվերին, պատգամին, ցանկությանը, ապա, այո, խաղաղություն ուզում են բոլորը, խնդիրն այն է, թե ով ինչ ու ինչպես է հասկանում այս «պատգամները» , ով ինչպես է հասկանում արժանապատվությունն ու արժանապատիվ խաղաղությունը, եթե ընդհանրապես հասկանում է: Մեր ժողովուրդը (ցանկացած նորմալ ժողովուրդ) իր հավաքականության մեջ ուզում է խաղաղություն, կայունություն, կանխատեսելի և երաշխավորված ապագա:

Բայց չի կարող լինել որևէ ժողովուրդ, որ դա ուզի իր ազգային ինքնության ուրացման, իր մարդկային ինքնության նվաստացման, իր հավաքական կենսատարածքի վերացման, թշնամու ստրկության տակ ընկնելու կամ թշնամու կողմից բնաջնջման ենթարկվելու գնով: Մեկ այլ հանգամանք: Յուրայինների հետ հանդիպմանը Փաշինյանը նաև ասել է, թե՝ մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում, և այդ ականապատ դաշտից դուրս գալու ճանապարհները շատ չեն, և կարող է պարզվել, որ այդ ականապատ դաշտից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա: Հետո մի բառահեղեղ է արտաբերել, որի իմաստը այն է, թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է Հայաստանն առաջնորդի այդ «ականապատ դաշտում», այնտեղից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս բերելու համար...

Հասանք, իջեք... Նախ՝ եթե «ականապատ դաշտում» առաջնորդողը Նիկոլ Փաշինյանն է, ապա ականների վրա պայթել-վերանալը երաշխավորված է: Նիկոլ Փաշինյանն ում ասես և ինչ ասես կպայթեցնի, միայն թե իր աթոռն ու իրեն փրկի: Երկրորդ՝ եթե մենք, որպես երկիր, հիմա ականապատ դաշտում ենք, ապա հենց Նիկոլ Փաշինյանն է ուղղակիորեն Հայաստանը քարշ տվել այդ «դաշտի» ամենաականապատված հատված, որի կողքերում, ընդ որում, ցլեր են: Ու Նիկոլ Փաշինյանն է մեզ կարմիր հագցրել, թեկուզ ցլերը գույների վրա չեն հարձակվում, այլ անկանոն շարժումների ու սադրանքների: Այնպես որ, այո, գուցե ճանապարհը մեկն է, բայց դա առաջին հերթին այս իշխանությունների հեռացման ճանապարհն է: Առանց նրանց մենք ինչ-որ շանս կունենանք այդ «ականապատ դաշտից» ելնելու: Նրանց հետ երաշխավորված են միայն կորուստը, միայն զիջումները, միայն աղետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Ամենադիտված