Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»


Գերակշիռ մեծամասնությունը չի վստահում իշխանություններին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Gallup International Association»-ի՝ Հայաստանում անցկացրած հերթական հարցման արդյունքները ուշագրավ պատկեր են ձևավորել: Նախ՝ ակնհայտ է, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող քայլերին:

Ի մասնավորի, մոտ 38 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ առանձին դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չպետք է վերաբերեն ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Ավելին, հարցման մասնակիցների ընդամենը 13,4 %-ն է կարծում, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Հաջորդը. մեր քաղաքացիների 95,7 %-ը պատրաստակամություն է հայտնել հավանական պատերազմի դեպքում պայքարել հանուն Հայրենիքի: Այս ցուցանիշը ջարդում է Նիկոլ Փաշինյանի հեքիաթները կռվել չցանկանալու արդյունքում պարտվելու կամ «12 հազար դասալիքի» մասին: Ինչ վերաբերում է հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ապա, ինչպես և սպասվում էր, նրա վարկանիշը կտրուկ անկում է գրանցել:

Ի մասնավորի, նրան «լիովին վստահում» է 15,1 %-ը՝ 3 ամիս առաջվա 20,4 %-ի դիմաց։ Նրան չվստահողները («ավելի շուտ չեմ վստահում» և «ընդհանրապես չեմ վստահում») կազմում են հարցվածների 66,4 %-ը (3 ամիս առաջ՝ մոտ 55 %): Միևնույն ժամանակ ուշագրավ է ընդհանրապես քաղաքական դաշտին տրված գնահատականը: Ճիշտ է, վստահության առումով առաջատարը ՔՊ-ն ու խորհրդարանական ընդդիմությունն են, այդուամենայնիվ, հարցումները ցույց են տվել, որ մոտ 68 %-ը կա՛մ ամբողջովին հիասթափված է գործող հիմնական քաղաքական ուժերից, կա՛մ նոր ուժերի ու անհատների է ցանկանում տեսնել: Այս առումով բոլոր ուժերի համար կարևոր ցուցիչ է, որ «դժվարացել է պատասխանել» մոտ 23 %-ը, իսկ մոտ 26 %-ը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին: Ավելին, մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ հարցվածների կեսից ավելին կողմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին (միանշանակ անհրաժեշտ՝ 29,3 %, ավելի շուտ անհրաժեշտ՝ 20,8 %):

Ի դեպ, գրեթե նույն ժամանակահատվածում հարցումներ է անցկացրել նաև «Ֆոկուս» ընկերությունը: Այստեղ էլ հարցվածների մոտ 65 տոկոսը կտրուկ դեմ է արտահայտվել Սահմանադրության այնպիսի փոփոխություններին, որ Մայր օրենքից կհեռացնի Արցախի մասին հիշատակումը: Կողմ է եղել ընդամենը 13 տոկոսը: Հավելենք, որ վերջինիս հարցման արդյունքներում ուշագրավ ցուցանիշներ կան՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հետ: Միջազգային կազմակերպություններից Հայաստանի քաղաքացիների համար առաջատարը ԵԱՏՄ-ն է՝ մոտ 38 տոկոսով, երկրորդ տեղում Եվրամիությունն է՝ 18 տոկոսով: Հետաքրքիր է, որ ՀԱՊԿ-ը «վազանցել» է ՆԱՏՕ-ին. առաջինի օգտին քվեարկել է 8,5 տոկոսը, երկրորդի օգտին՝ 7,2: ՄԱԿ-ն այս հարցման ցուցակի հետնապահն է՝ 4,4 տոկոսով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում
Ամենադիտված