«Համահայկական ճակատ» շարժման մամլո հաղորդագրություն Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը 24 ժամ ջուր չի լինի Ղարաբաղում սեպտեմբերյան իրադարձություններն անհիմն տեղի չեն ունեցել. ՌԴ ԱԳ փոխնախարար Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ «Էս ի՞նչ եք անում, ա՛յ անաստվածներ». Գայանե Ասլամազյան ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մեկ խաչմերուկ, մեկ երգ. Երիտասարդների չելենջը Ժամը 15:00-20:00-ը որոշ փողոցներ փակ կլինեն․ որն է պատճառը Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում


Հայաստանի գործող իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշը դիլետանտությունն է. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

2020 թվականի պարտությունից հետո թվում էր, թե հանրությունն այլևս չի կարող հանդուրժել դիլետանտ իշխանության գոյությունը և ամեն ինչ կանի նրանց հեռացնելու և Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար։

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը կրկին զավթեց իշխանությունը, իսկ նրան ամենաընդդիմադիր քաղաքական ուժերը, խորհրդարանում խմբակցություններ ստանալով, ոչինչ չձեռնարկեցին Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Պարզ ասած, գրեթե 6 տարի Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժը, որը խոստանում էր պայքարել «պադավատների», հովանավորչության, կոռուպցիայի և ամեն ինչի դեմ, ինքը թաղվել է բոլոր այն մեղքերի մեջ, որոնցում մեղադրում էր իր նախկիններին։ Իսկ պատերազմում պարտությունը և Արցախի հանձնումը նույնիսկ չկարողացան խթան դառնալ, որպեսզի հանրային լայն զանգվածները կարողանան ոտքի կանգնել և հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Ո՞րն է, ի վերջո պատճառը, որ մանիպուլյատիվ տարբեր հնարքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասցվել է թմբիրի այնպիսի վիճակում է, որ չի հետաքրքրվում իր վաղվա օրով։ Ընդ որում բարդ է պատկերացնել, թե միայն Փաշինյանի իշխանությունն ունի այնպիսի քարոզչական հմտություններ և այնքան պատրաստվածություն, որ կարողանա նման վիճակի հասցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Ըստ էության, Փաշինյանը հակահայկական իր դրսևորումներում միայնակ չէ, ունի հրաշալի դաշնակից՝ ի դեմս Արևմուտքի։ Մեր տարածաշրջանում Արևմուտքն իր սեփական խաղն է թելադրում, իսկ գործող իշխանությունները, որոնք պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ դրվել են հեռակառավարման վահանակի և արտաքին կառավարման տակ, չափազանց վտանգավոր խաղ են խաղում, ընդ որում վտանգավոր խաղ են խաղում մի քանի ուղղություններով։ Առաջին և գլխավոր ուղղությունը հենց տարածաշրջանային իրողություններն են։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակաբար ավելացնում են իրենց պահանջները Հայաստանից, նորանոր ճնշումների են ենթարկում՝ ընդհուպ պահանջում են Հայաստանից փոխել սեփական Սահմանադրությունը և պարտադրում են իրենց օրակարգը։

Այս օրակարգին, ըստ էության, գործող իշխանությունները ոչինչ չեն հակադրում, ընդհակառակը, փորձում են տարբեր մանիպուլյացիաներով հանրությանը համոզել Սահմանադրության փոփոխությանը՝ այլևայլ քայլերի մեջ։ Մեկ այլ վտանգավոր ուղղություն Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի դեմ գործող իշխանությունների ձեռնարկած քայլերն են, ընդ որում Փաշինյանն ինքն էլ բառացիորեն երեկ հայտարարել է, թե մտադրություն չունի դուրս գալու Ռուսաստանի հետ անվտանգային համակարգից, ընդամենը փորձում է դիվերսիֆիկացնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Հայաստանը, ըստ Փաշինյանի, չի մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, սակայն աշխատում են հարաբերություններ հաստատել նաև Եվրամիության հետ։

Որոշակի մեղմացում թերևս կարելի է նկատել Փաշինյանի երեկվա և վերջին մի քանի ամիսների հայտարարությունների մեջ, կամ գործող իշխանություններն իրենք էլ հասկացել են, թե ո՞ւր է տանում իրենց քայլերի հերթականությունը, կամ էլ հրահանգ են ստացել արտաքին տերերից՝ առայժմ փոքր-ինչ ավելի մեղմ քաղաքականություն վարել՝ Ռուսաստանին չզայրացնելու համար։

Եվ երրորդ, ամենակարևոր ուղղությունը, որ Փաշինյանն իրականացնում է Հայաստանի դեմ, հենց Հայաստանի քաղաքացուն վերջնականապես դեգրադացնելու, նրա մոտ պետության և հայրենիքի նկատմամբ զզվանք ներշնչելու քայլերն են։ Որքան Փաշինյանը փորձում է տարանջատել պետությունն ու հայրենիքը, այնքան ավելի ու ավելի լուրջ և չափազանց անգնահատելի դիսկուրս է ներմուծում հայ իրականության մեջ՝ դրանով խնդիրներ լուծելով Հայաստանի և հայաստանցու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամաբ՝ Հայաստանի գործող իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշը դիլետանտությունն է։ Իսկ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կլինի անդունդ գլորվելու ամենավերջին քայլը։ Ըստ Արշակ Կարապետյանի մեր տնտեսությունը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ հայկական արտադրանքի ամենամեծ բաժինն իրացվում է այդ շուկայում, կորցնելով այդ շուկան կկորցնենք նաև մեր տնտեսությունը, իսկ դա նրանք չեն հասկանում։

Այսպիսով, գործող իշխանությունը մի ցանկություն ունի՝ իշխանությունը պահել և անձնական շահերն ավելի բարձր են գնահատում, քան Հայաստանի Հանրապետության շահերը, մինչդեռ չափազանց վտանգավոր իրավիճակում է գտնվում Հայաստանը և պետք է օր առաջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հայկ Առաքելյան

«Համահայկական ճակատ» շարժման մամլո հաղորդագրություն Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը 24 ժամ ջուր չի լինիՂարաբաղում սեպտեմբերյան իրադարձություններն անհիմն տեղի չեն ունեցել. ՌԴ ԱԳ փոխնախարար Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ «Էս ի՞նչ եք անում, ա՛յ անաստվածներ». Գայանե ԱսլամազյանԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մեկ խաչմերուկ, մեկ երգ. Երիտասարդների չելենջը Ժամը 15:00-20:00-ը որոշ փողոցներ փակ կլինեն․ որն է պատճառը Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորումՄ. Աբեղյանի անվան դպրոցի աշակերտները միացել են դասադուլին (տեսանյութ) Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այնԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Դանիայի Թագավորությունում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (տեսանյութ) Մոսկվան ողջունում է Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին Ցնցող լուր՝ Թուրքիայից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանՔաղաքացիները փողոցներ են փակել․ անհնազանդության ակցիաները շարունակվում են Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հրատապ եթեր. Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Տավուշով շեղում են մեզ, գնացեք Վայոց Ձոր` տեսեք այնտեղ ինչ է կատարվում Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Քավության նոխազի փնտրտուքներով Ակցիայի ժամանակ քաղաքացին ոտքի կոտրվածք է ստացել, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելՏավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ազգային հերոսի տունը Չորսամյա Արտյոմն անհետացել է․ նրան արդեն տասը ժամ է փնտրում է ավելի քան 70 մարդ (տեսանյութ) Առաջիկայում կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը. ԲորտնիկովՊարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ Երևան-Երասխ ճանապարհին «Toyota» է կողաշրջվել․ ի՞նչ է հայտնի Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. ԿոպիրկինՈւզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումԿիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ․ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ Հրազդանցու մեքենայում «Մակարով» ատրճանակ է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Օլիմպիական խաղերի կրակը կլինի Կաննի կինոփառատոնումԿոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանԷդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են. ՊՆ Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՓաշինյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան
Ամենադիտված