«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Կինը, 2 ամսական երեխան գրկին, միացել է քայլերթին (տեսանյութ) Կանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկներն ազդանշաններով փորձում են խլացնել հոգևորականների երգը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Ողբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Միքայել Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները երգելով դուրս եկան Գյումրիից


Բազմակողմ արտաքին քաղաքականության չօգտագործվող ներուժը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում մի շարք ուղղություններով ինչքան էլ պահպանվի Արևմուտքի հեգեմոնիան, միևնույնն է, աստիճանաբար անցում է կատարվում բազմաբևեռ աշխարհակարգին։ Այս պայմաններում աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնները ոչ միայն ավելի փոխկապակցված են դառնում միմյանց, այլև ժամանակի ընթացքում նոր ծանրության կենտրոններ են ի հայտ գալիս։ Ու քանի որ աշխարհն ավելի փոխկապակցված է դարձել, ապա այդ ուժերի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում նույնիսկ մեծ հեռավորություն ունեցող տարածաշրջաններում ծավալվող իրադարձությունները։ Օրինակ՝ Հնդկաստանին մեծապես հետաքրքիր են Հարավային Կովկասում զարգացումները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պակիստանն ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ու առաջ է տանում հակահնդկական օրակարգը, ապա Հնդկաստանն էլ նրանց Հարավային Կովկասում հակակշռելու նպատակով աջակցում է Հայաստանին ու զենք է մատակարարում։ Տարբեր տարածաշրջաններում ուժերի համակշիռը կարևոր է նաև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման տեսանկյունից։

Օրինակ՝ Չինաստանը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության իրագործման միջոցով ներթափանցում է տարբեր տարածաշրջաններ, այդ թվում՝ Աֆրիկա ու Լատինական Ամերիկա։ Ուստի, այս պայմաններում շատ է կարևորվում բազմակողմանի արտաքին քաղաքականությունը և համագործակցության խորացումը միաժամանակ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ։ Այս հարցում պետք է դուրս գալ այն կարծրատիպային մտածողությունից, որը ձևավորվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո: Առավել ճկուն գործելու անհրաժեշտությունը հատկապես հրատապ է Հայաստանի դեպքում։

Հայաստանի քաղաքականության մեջ ավելի շատ դրոշմված է Արևմուտք-Ռուսաստան արտաքին քաղաքական երկընտրանքը։ Այնինչ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է բալանս ապահովել՝ միաժամանակ չվատթարացնելով հարաբերությունները ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ։ Կամ Արևմուտքի հետ հարաբերությունները չխորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին և հակառակը։ Բայց միայն մեկ կողմին շատ հարելու քաղաքականության արդյունքում ՀՀ իշխանությունները մեծ հարված են հասցրել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, որի վերականգնման հարցը մնում է օրակարգային։ Մյուս կողմից էլ՝ լիովին իրացված չէ հարևան Իրանի հետ հարաբերությունների մեր ներուժը։ Իրանը Հայաստանի համար կարող է դառնալ Պարսից ծոց ու Հարավային Ասիա դուրս գալու ուղի, իսկ Հայաստանն Իրանի համար՝ Վրաստանով Սև ծով ու Եվրոպա դուրս գալու ճանապարհ։

Պատահական չէ, որ իրանական կողմը պարբերաբար հայտարարում է, թե իր համար անընդունելի է տարածաշրջանում սահմանների փոփոխությունը։ Իսկ Թեհրանի դիրքորոշումը չեն կարող հաշվի չառնել։ Անգամ ԱՄՆ-ն է ստիպված Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում հաշվի առնել իրանական գործոնը։ Մյուս խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է իր հարաբերությունները զարգացնի ասիական մյուս ծանրության կենտրոնների հետ։ Եվ առանցքային է հատկապես Պեկինի հեր հարաբերությունների խորացումը։ Չինաստանը տնտեսական ու տեխնոլոգիական ոլորտում ահռելի հաջողությունների է հասել՝ դառնալով, այսպես ասած, աշխարհի գործարանը։ Ուստի, Հայաստանին շատ հետաքրքիր կարող է լինել չինական փորձի փոխանցումը, ինչպես նաև չինական ներդրումների ծավալի ավելացումը մեր տնտեսության մեջ։ Բացի այդ, Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ծրագրերի իրականացումը մեծ առավելություններ կարող է տալ Հայաստանին։ Եվ Չինաստանից դեպի Եվրոպա ձգվող ճանապարհահատվածի մի ուղղությունն էլ կարող է անցնել Իրանով և Հայաստանով։ Բայց 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-չինական հարաբերություններում դրական առումով մեծ տեղաշարժեր չեն նկատվում։

Ավելին՝ մի շարք խոչընդոտներ ստեղծվեցին։ Օրինակ՝ Հայաստանը միացավ ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ ստեղծված կրոնի ազատության ալյանսին, որը ուղղված է Չինաստանի դեմ։ Մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական շախմատային տախտակում նկատելի է դառնում Հնդկաստանի վերելքը, քանի որ արդեն երկրորդ տարին է, որ այն դարձել է ամենամեծ տնտեսական աճ արձանագրող խոշոր տնտեսությունը։ Կապիտալը հոսում է դեպի հնդկական տնտեսություն, զարկ է տրվում հնդկական արտադրությանը։ Եվ փորձագետները կանխատեսում են, որ տարիների ընթացքում Հնդկաստանը դառնալու է աշխարհի երրորդ խոշոր տնտեսությունը։ Իսկ տնտեսական հզորությունն իր հետ բերելու է նաև ռազմական ու արտաքին քաղաքական պոտենցիալի ավելացում։

Հայ-հնդկական հարաբերությունները հիմնականում դիտվում են սպառազինությունների մատակարարման և դեպի Հայաստան հնդիկ աշխատողների կամ ուսանողների ներհոսքի տեսանկյունից։ Բայց երկու երկրների համագործակցությունը կարող էր ավելի խոր և ընդլայնված տեսք ունենալ՝ բազմաթիվ համատեղ իրագործվող նախագծերի տեսքով։ Մանավանդ Կարմիր ծովի առևտրային ճանապարհին նավերի վրա հարձակումների պարագայում Հնդկաստանի համար առավել կարևորություն է ձեռք բերել դեպի Եվրոպա այլընտրանքային ճանապարհների հնարավորությունների օգտագործումը։ Իսկ այս հարցում Նյու Դելիի շահերի տեսանկյունից առանցքային նշանակություն կարող է ձեռք բերել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը Հնդկաստանից ծովային ճանապարհով հասնում է դեպի Իրան, ապա՝ Իրանից շարունակվում դեպի Հայաստան, Վրաստան ու Եվրոպա։ Խնդիրն այն է, որ այս տարանցիկ ուղու վերաբերյալ անընդհատ քննարկումներ են տեղի ունենում, բայց այն այդպես էլ գործնական տեսք չի ստանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Կինը, 2 ամսական երեխան գրկին, միացել է քայլերթին (տեսանյութ) Կանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկներն ազդանշաններով փորձում են խլացնել հոգևորականների երգը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Միքայել Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները երգելով դուրս եկան Գյումրիից Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքՊայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ Կանգնած ենք Տավուշի և Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ 2018 թվականին ես էլ սխալվեցի... երկու օր․ Միքայել Սրբազան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը «Հյուրանոցը հրաժարվել է պայմանավորվածությունից, և գիշերը մարդկանց թողել դրսում»․ Լուսինե Հարոյան Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԱրարատ Միրզոյանը ուղերձ է հղելԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument WatchՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպքԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութ) Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Հայաստանում երկրաշարժ է գրանցվել «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնաuպան է եղել 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավորՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԻնքը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել և որևէ մեկը չի կարող. Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած մտքին Փաշինյանը՝ Ալիեւի օգնությամբ, փորձում է կասեցնել շարժումըՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Հայտնաբերվել է 21-ամյա Իրինայի դին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Երբ կլինեն դպրոցների ավարտական քննությունները Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաքԻնֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին՝ աշխարհի առաջնության կազմակերպման հարցումԱնհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է
Ամենադիտված