Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված Քարվաճառում Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ Թուրքիայից Ո՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ


Այսօրվա Հայաստան. Պետություն՝ ոչ մի բանի մասին, պետական օրակարգը՝ մարդ բռնել և արտաքին ուժերից խղճահարություն մուրալ․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Այսօրվա Հայաստան. Պետություն՝ ոչ մի բանի մասին, պետական օրակարգը՝ մարդ բռնել և արտաքին ուժերից խղճահարություն մուրալ։

Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ինքնակամ Աուշվից կամ ներքին առողջացում. Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում.

Ադրբեջան. Ալիևը վերջերս հրապարակային խոսքով դիմել է իր երկրում հանրային տրամադրություններ ձևավորող էլիտաներին՝ գիտնականներ, սոցիլիոգներ, գրողներ՝ առաջարկելով մշակել գաղափարներ՝ նոր ազգային իդեաների ձևավորման համար։ Ալիևը համարում է, որ Ադրբեջանի համար սկսվում է սկզբունքային-պատմական նոր փուլ, որը պահանջում է նոր ազգային գաղափարներ, նոր տեսլականներ։

Վրաստան. Վարչապետի նոր թեկնածու Ի. Կոբախիձեի ծրագիրը, որը ներկայացվել է հասարակությանը, կոչվում է «Եվրոպական պետության կառուցման համար»։ Ազգային խնդիրներն էլ ձևակերպված են հստակ՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցություն, միաժամանակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում, Աբխազիայի և Օսիայի վերադարձ՝ խաղաղ ճանապարհով։

Իրան, Թուրքիա. Լրիվ այլ, ծանր քաշային կատեգորիայի պետություններ են, իրենց` դարերով անփոփոխ ստրատեգիաներով և շահերով, ու դարերի ընթացքում միլիմետր չեն շեղվում դրանցից կամ զիջում դրանք։

Այսօրվա Հայաստան. Պետություն՝ ոչ մի բան մասին, պետական օրակարգը՝ մարդ բռնել և արտաքին ուժերից խղճահարություն մուրալ։ Ոչ մի ազգային տեսլական, ոչ մի ստրատեգիական պատկերացում։ Ոչ թե «թուրքի» կամ «ռուսի» մեղքով, այլ՝ հենց սրա պատճառով է, որ մենք այսքան կազմաքանդված ու անհեռանկար վիճակում ենք այսօր։

Մեծ հաշվով, այսօր կա երկու «ազգային տեսլական»։ Մեկը դնում է Նիկոլը. այն պայմանականորեն կարելի է կոչել ինքնակամ Աուշվիցի կոնցեպտ՝ հանձնվենք, ամեն ինչ զիջենք, գուցե կապրենք, գուցե՝ ոչ, աներաշխիք։ Մյուսը Միքայել Սրբազանի «հիվանդ ժողովրդի» կոնցեպտն է, որի առանցքում պետության էությունը չհասկանալու ախտն է։

Նիկոլի տարբերակը բերելու է պետականության փլուզմանը, ընդ որում՝ շատ արագ, անսպասելի արագ։ Սրբազանի կոնցեպտը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է, բայց այն չի պարունակում բուժման ոչ պրոցեսը, ոչ տարբերակները։

Հայաստանի այսօրվա կարևորագույն խնդիրը հետպատերազմյան վերականգնումն է, որը թույլ կտա դուրս գալ ազգային և պետական խոր ճգնաժամից։ Այստեղ են պետք նոր գաղափարներ, նոր պատկերացումներ, նոր տեսլականներ։ Այստեղ նուրբ սահման կա՝ էմոցիաների և ռացիոնալ մտածողության։ Էմոցիան տեղ չպետք է ունենա, նրան պետք է փոխարինի երազանքը, իսկ մնացածը սառը, ռացիոնալ պետական մտածողությունն է։

Հենց սա է, որ մենք չենք առաջարկում մեր ժողովրդին, թեկուզ՝ հոգնած, թեկուզ՝ հիվանդ, թեկուզ՝ անհուսության մեջ գտնվող։ Առաջարկենք, ու դա կլինի բուժման պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկա։

Ո՞վ կամ ովքե՞ր դա պետք է անեն. ոմանց թվում է, թե վերջապես կգտնվի մեկը, ու կասենք՝ հենց սրան էինք սպասում, ու կկարգենք նոր լիդեր։ Չի լինելու նման բան, հնարավոր չէ նման բան։

Հայաստանի այսօրվա ազգային իդեան հետպատերազմյան վերականգնում է, որը ենթադրում է իրավիճակի կայունացում, ներքին առողջացում, ժամանակակից պետության կառուցման հիմքեր և ազգային խնդիրների պաշտպանություն։ Հիմա սրա մշակողը չկա, կրողը չկա, քարոզողը չկա, բա ի՞նչ ենք ուզում այս ժողովրդից, բա ո՞նց բուժվի։

Դրա համար էլ այս աննորմալ վիճակում ո´վ ինչպես կարողանում է՝ իրեն պահում է. մեծ մասը փակվել է տներում և անհաղորդ է կատարվողին, մի զգալի մաս Գրին Քարտի վրա է նստած, մնացածն էլ՝ տարբեր ձևերով։

                                             Լուծումը միակն է

Ներքին հաշտության իդեայով պետք է գնալ նոր խոշոր առաջնորդության ձևավորմանը, որի ռեսուրսը կա՝ անհատներ, եկեղեցի, բանտեր՝ Բաքվի ու Երևանի։ Ռադ անել էս գլխից պաշտոն ու կարգավիճակ ուզողներին, դատարկ ամբիցիաներով շարժվողներին, պարզ խոսել ու հասկանալ, թե ո´վ է խանգարում կոնսոլիդացիոն պրոցեսներին։ Տեսանելի ժամանակահատվածում մշակել «Հետպատերազմյան վերականգնման հիմնական դրույթները», սկսել գրագետ աշխատել՝ ողջ Հայաստանով, ողջ հայկական աշխարհով, ողջ տարածաշրջանում, դաշնակիցների ու միջնորդների հետ»,- գրել է Հովհաննիսյանը։

 Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Ամենադիտված