Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելը մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն փակ կլինի ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ Սրբազան Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում, ոչ ոք չկարծի, որ ինքն ամենաիմաստունն է և կարող է հարց լուծել Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Կանգառն ընկել է երեխայի վրա․ նա վնասվածքներ է ստացել (լուսանկարներ) Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) ՀՀԿ բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը, ազգային նպատակների և գաղափարատիպերի ձևավորմանը


«Ակտիվ էր, սիրված, կատակասեր, կյանքով լի». կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր մեջ երկու տարվա տարբերություն կա, բայց ես ու Յուրան զույգ քույր ու եղբոր պես ենք մեծացել: Տանն ամեն ինչ հավասար կիսվում էր մեր միջև, իրար մասին հոգ էինք տանում: Երբ 2016 թ.-ին Բերդից տեղափոխվեցի Իջևան՝ բարձրագույն կրթություն ստանալու, հատկապես սկզբնական շրջանում շուտ-շուտ էինք հիվանդանում: Ընթացքում բացահայտեցինք, որ կարոտից է, երբ հանդիպում էինք, միանգամից առողջանում էինք: Երբ դասերս սկսվում էին, մի երկու օր անց երկուսս էլ հիվանդանում էինք, ջերմում, Յուրան զանգում էր՝ արի, որ լավանանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նինան՝ Յուրայի քույրիկը:

Խոսելով եղբոր բնավորության մասին, ժպիտով է նշում՝ Յուրան խելոք էր, իսկ ինքը՝ տան անկարգը: «Հայրիկս էլ միշտ ասում էր, որ, մեր բնավորությունները հաշվի առնելով, պետք է հակառակ սեռի ծնված լինեինք: Յուրան մեր խաղաղության աղավնին էր: Ամեն ինչին ուրիշ կերպ էր նայում, կարծես ինքը մեծը լիներ, ոչ թե ես: Խորն էր մտածում, կշռադատում: Խորհուրդներով միշտ իմ կողքին էր»: Նինայի խոսքով, եղբայրը շատ խելացի էր: «Դասղեկն ասում էր՝ մաթեմատիկոս ես դառնալու: Ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից շատ ուժեղ էր, տրամաբանությունը` զարգացած: Դասարանում գերակտիվ էր, շատ սիրված, կատակասեր, նմանակում էր ուսուցիչներին, շրջապատի մարդկանց, երգում էր: Կյանքով լի էր, որևէ մեկը չի հիշի երևի մեկ դեպք, որ նստեր իր հետ և, ասենք, տխուր բաներից խոսեր»: Ծառայության զորակոչվելուց առաջ Յուրան ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա ֆակուլտետը, ցանկանում էր ծրագրավորող դառնալ:

«Մեկ քննություն հանձնեց մաթեմատիկայից, ընդունվեց և զորակոչվեց բանակ: Թղթերը իր զոհվելուց հետո համալսարանից վերցրեցինք: Երբ արդեն բանակում էր ծառայում, բազմաթիվ կրծքանշաններ էր ստացել, պատվոգրեր, շատ լավ էր ծառայում: Պատերազմի օրերին զրույցների ժամանակ ասում էր, որ զինվորականի կյանքն էլ է շատ սիրում, նշում՝ զինվորականի մասնագիտությունն էլ է իրեն դուր գալիս, հնարավոր է, որ շարունակի այն: Շատ սիրով էր ծառայում: Մի բան հիշեցի: Ծառայության օրերին իր ընկերներից մեկը շատ էր կարոտում տունը, հարազատներին: Տնից զանգահարել էին, Յուրային պատմել այդ մասին, ասել, որ չի ուտում, տրամադրությունն ընկած է: Յուրան Գյումրիում էր ծառայում, ընկերը՝ Սյունիքում: Յուրան այդ զորամասում ծանոթ տղա էր գտել, ուղարկել ընկերոջ մոտ, որ զրուցեն, հետո ինքն էլ զանգել, խոսել էին: Ու կարճ ժամանակում բոլոր հարցերը կարգավորվեցին: Առհասարակ, ընկերների մասին շատ էր մտածում, անձնազոհ էր: Ընկերների ծնողների հետ էր շատ խոսում: Երբ այս անգամ չստացվեց իր մոտ՝ Բերդ գնալ, բարձրացա Եռաբլուր՝ Յուրայիս ընկերոջ մոտ, իր ծնողների հետ զրուցեցի, պարզվեց, որ Յուրան պատերազմի օրերին իրենց էլ է շատ հաճախ զանգել: Այդ տղան օրեր շարունակ կորած էր համարվում, ծնողներն ասում են՝ Յուրան ամեն օր զանգում և հույս էր տալիս, որ իրենց տղան գտնվելու է:

«Պատերազմի ընթացքում մեզ այնքան ուժ էր տալիս, ասում, որ խոսել է մեր տղայի հետ, գիտի, որ լավ է, շուտով կհայտնվի, լուր կստանանք, շատ չմտածենք»: Ընկերոջ ծնողներն ասում են՝ կրկնակի ցավ ապրեցինք, երբ մեր որդուն «գտանք», հետո էլ Յուրայի զոհվելու լուրը ստացանք»: Յուրան բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 5-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրիում՝ Հրետանային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Վարանդա: «Պատերազմի ծանր օրերին անգամ բոլորից պետք է հետաքրքրվեր: Ընդամենը մեկ օր տուն չի զանգել, մյուս օրերին միշտ իր հետ կապ ենք ունեցել»: Յուրան ֆագոտի հրամանատար էր: «Իր հրամանատարության տակ 11 զինվոր է եղել: Սկզբում եղել է Վարանդայում, հետո տեղափոխել են Ջրական: Այնտեղ երեք օր շրջափակման մեջ կռվել է, հետո գնացել են Հադրութ, այնտեղից էլ՝ ոտքով Մարտունի, որտեղ էլ հոկտեմբերի 30-ին զոհվել է»: «Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 30-ը ծավալված մարտական գործողությունների ընթացքում կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ, 5 ՀՄՄ, 3 «Ուրալ» մակնիշի մեքենա, 2 «Կամազ» մակնիշի մեքենա, 2 տրակտոր»,-այս տվյալները ներկայացված են Յուրայի մարտական ուղու մեջ:

Պատերազմի ժամանակ Յուրան նաև վիրավորվել է, բայց անգամ բուժկետ չի գնացել, շարունակել է կռվել: Նինայի խոսքով, Յուրան թշնամուն նաև մարդուժի կորուստներ է պատճառել: «Շատ ուժեղ էր իր հավատը, բանակ գնալուց առաջ մկրտվեց: Պատերազմի օրերին խոսում էինք իր հետ, ասաց՝ գիտե՞ս, որ հենց այս պահին դիմացս երևի մի երեսուն թուրք զինվոր աղոթում է: Մի հատ կրակեմ, բոլորը կզոհվեն: Բայց ո՞նց կրակեմ, աղոթում են, Աստված ինձ կների՞: Հետո մի օր էլ ասաց՝ ես էսքան մեղքի տակից ո՞նց եմ դուրս գալու, ինչքան մայրեր են ինձ անիծելու»: Յուրայի զոհվելու լուրն անմիջապես հասել է Բերդ, նա շուտ է տուն «վերադարձել», իսկ հետագայում ընտանիքն արդեն իմացել է որդու զոհվելու հանգամանքները: «Մեքենային ԱԹՍ-ն է հարվածել, 30 զինվորից միայն մեկն է փրկվել: Նա պատմում է, որ եղբորս շնորհիվ է ողջ մնացել: Յուրան շուտ է մեքենան նստել, բայց ինքը չի նկատել ու սկսել է Յուրային փնտրել: Ասում է՝ եթե ես էլ շուտ նստեի մեքենան, ուրեմն, ես էլ կզոհվեի»: Քույրիկի հետ զրույցի ընթացքում տարբեր զգացումներ են իրար հաջորդում՝ ժպիտ, ծիծաղ, հուզմունք, կարոտ: Յուրայից հետո նրա հոգում մնացած անբացատրելի դատարկությունը կարծես լցվում է ջերմ ու անսպառ հիշողություններով:

«Հիմա մի քիչ հանգստություն կա մեջս: Հիմա մեզ հիշողություններն են ապրեցնում: Յուրան տոների սիրահար էր: Միշտ սիրում էր հենց կեսգիշերին ու առաջինը շնորհավորել: Բոլորիս համար բացիկներ էր պատրաստում, բարեմաղթանքներ գրում, շատ նրբանկատ էր: Երբ բանակ էր գնացել, ես էլի հիվանդացա, ջերմությունս շատ բարձր էր, չգիտեի, թե ինչ անեմ: Իրեն ասացի, որ կարոտել եմ, չգիտեմ, թե ինչ անեմ, այն ժամանակ հանդիպում էինք, կարոտս առնում էի, լավանում, իսկ այս ընթացքում հանդիպելու հնարավորություն չունենք: Յուրան էլ արձագանքեց՝ ի՞նչ պիտի անես, նկարս տպում ես մայկայի վրա ու հագնում, ջերմությունդ միանգամից կիջնի: Իր զոհվելուց հետո արդեն Յուրայի նկարով շատ շապիկներ տպվեցին, որ եթե հիվանդանամ կամ կարոտեմ, հագնեմ ու լավանամ: Թեկուզ այդպես իր ներկայությունը միշտ ապահովում եմ: Մեզ իրենց ջերմությամբ նաև մեր ընկերներն են ապրեցնում:

Թե՛ իմ, թե՛ Յուրայի ընկերները պարբերաբար մեր տան հյուրերն են, հավաքվում են, հիշողություններով տեղափոխվում երջանիկ օրեր, ապրեցնում Յուրայիս, բայց նաև մեզ մեծ ուժ փոխանցում: Իրենից հետո ինձ ուժ տվեց այն փաստը, որ սկսեմ պայքարել այն ամենի համար, ինչի համար ինքը կպայքարեր, ցանկացա սովորել այն, ինչն ինքը չի հասցրել սովորել: Մագիստրատուրայի ուսանող էի, երբ Յուրաս զոհվեց, ուզում էի հետ կանգնել սովորելու մտքից, հիասթափվել էի, թուլացել: Հետո երազ տեսա՝ Յուրան ինձ «ստիպում» էր, որ պետք է սովորեմ: Զոհվելուց առաջ նաև իմացավ, որ բալիկի եմ սպասում, շատ ուրախ էր: Զոհվելուց հետո էլ երազներիս գալիս էր, երեխայիս անունը երազում իր հետ եմ որոշել: Ինձ միշտ ուժ է տալիս, միշտ պատկերացնում եմ, որ ինձ հետ է: Հիմա էլ անգամ մի փոքրիկ դժվարության դեպքում իրեն եմ դիմում, մտովի իր հետ խոսում, որ ինչ-որ կերպ ինձ օգնի վերևից»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը Արցախի Հանրպետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Ծառայության տարիներին արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանների: Հուղարկավորված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումըՄաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելը մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն փակ կլինիՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ Սրբազան Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում, ոչ ոք չկարծի, որ ինքն ամենաիմաստունն է և կարող է հարց լուծելԶախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Կանգառն ընկել է երեխայի վրա․ նա վնասվածքներ է ստացել (լուսանկարներ) Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) ՀՀԿ բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը, ազգային նպատակների և գաղափարատիպերի ձևավորմանըԿարկուտ՝ Երևանում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Ի՞նչ վիճակում է օդը Երևանում ու մարզերում Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Ո՞ր դեպքում կսկսեն Փաշինյանի հրաժարականի հարց բարձրացնելՀԻՄԱ. Աբովյանում հավաք է, սպասում են Բագրատ Սրբազանին Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՍա սիրո ծառայություն է, ու սերը հաղթելու է․ Դավիթ Ամալյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան. նախարարը հրաման է ստորագրել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՀրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում Ինչպես ամեն օր, երթը մեկնարկեց աղոթքովՌուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. ԶախարովաԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ ՍրբազանՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում ՇՏԱՊ․ Ուսանողները պայքար են սկսում Ունենք շատ լավ լուրեր․ ասեմ՝ ինչ առումով«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Կինը, 2 ամսական երեխան գրկին, միացել է քայլերթին (տեսանյութ) Կանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկներն ազդանշաններով փորձում են խլացնել հոգևորականների երգը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Միքայել Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները երգելով դուրս եկան Գյումրիից Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքՊայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ
Ամենադիտված