Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել Սա սիրո ծառայություն է, ու սերը հաղթելու է․ Դավիթ Ամալյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Իմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան. նախարարը հրաման է ստորագրել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում


Բոլոր կողմերի համար վտանգավոր ակտիվացում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական նոր զարգացումների պայմաններում վտանգավոր աստիճանի սկսում է կարևորություն ստանալ Թուրքիայի դերակատարությունը, որը պայմանավորված է ինչպես այդ երկրի աճող ներուժով, այնպես էլ կարևոր աշխարհագրական դիրքով, որը ջրբաժան է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև։ Ընդ որում, վտանգավոր՝ ոչ միայն Հայաստանի համար, այլև Ռուսաստանի ու, որքան էլ տարօրինակ հնչի, Արևմուտքի համար: Ու սա՝ բոլոր կողմերի հետ հարաբերությունների պահպանման առերևույթ «պատկերի» ֆոնին:

Ընդ որում, ամբիցիոզ պանթուրքական ծրագրերի իրականացման մարմաջով Թուրքիան իր ինքնուրույն խաղն է փորձում առաջ տանել ու փորձում միաժամանակ համագործակցել այնպիսի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որոնք Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ դիմակայության կամ մրցակցության մեջ են։ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի գլխավոր մրցակից Չինաստանի հետ՝ նպատակ հետապնդելով, որ չինական ընկերությունները տարբեր ծրագրեր իրականացնեն ու գումարներ ներդնեն Թուրքիայի տնտեսության մեջ։ Բայց Արևմուտքի համար հիմնական խնդիրը ոչ այնքան Անկարայի ու Պեկինի համագործակցությունն է, որքան Անկարայի ու Մոսկվայի։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, իրեն թույլ տվեց Ռուսաստանից գնել Ս400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչի արդյունքում ԱՄՆ-ը ռազմական ոլորտի վրա որոշ ուղղություններով Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ է սահմանել։

Արդյունքում Թուրքիան դուրս եկավ նաև հինգերորդ սերնդի F35 կործանիչների ծրագրից։ Բայց Թուրքիայի համար Ռուսաստանը մեծ կարևորություն է ձեռք բերել ոչ միայն նրա համար, որ էներգակիրների խոշոր արտահանող է, այլև հենց ՌԴ-ի միջոցով են թուրքերը կառուցում «Ակկույու» ատոմակայանը, որը էլեկտրաէներգիայի արտադրության մեծ հզորություն է ապահովելու։ Նախատեսվում է մեկ այլ ատոմակայան ևս կառուցել։ Փաստացի դրանով Թուրքիան դառնում է ատոմային տերություն։ Միաժամանակ, Թուրքիան Ռուսաստանից այնպիսի տեխնոլոգիաներ է ձեռք բերում, որոնք Արևմուտքը չի տրամադրում։ Իսկ ինչո՞ւ չի տրամադրում, թերևս պարզ է։ ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն ցանկանում, որ Թուրքիան տեխնոլոգիապես շատ զարգանա, քանի որ դրա արդյունքում դուրս կգա Արևմուտքի ազդեցության ուղեծրից։

Ուստի, Թուրքիան էլ իր հերթին ամեն անգամ շանտաժի է ենթարկում Արևմուտքին, որ եթե իրեն համապատասխան զինամթերք ու տեխնոլոգիաներ չտրամադրեն, ինքը դրանց շուրջ կսկսի համագործակցել Ռուսաստանի հետ։ Բայց իրականում պարզ է, որ Թուրքիան ու Ռուսաստանը չեն կարողանա շատ խորացնել իրենց համագործակցությունը, քանի որ ռազմավարական առումով իրենց շահերը հակակշռում են միմյանց, իսկ այդ երկրները տարբեր ռազմաքաղաքական միավորումների են անդամակցում։ Բայց ռուսական տեխնոլոգիաները ստանալով հանդերձ, մի շարք հարցերում Անկարայի շանտաժը որոշակի արդյունք է տալիս։ Օրինակ՝ տևական ժամանակ Անկարան սպառնում էր արգելափակել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց ինչ-որ մի պահի երկու երկրի համար էլ կանաչ լույս վառեց։ Ու հատկապես Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալուց հետո Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերություններում էական ջերմացում է նկատվում։

Վաշինգտոնի կողմից արդեն ընթացքի մեջ է F16 կործանիչների տրամադրման հարցի դիտարկումը։ Կանադան վերացրել է Թուրքիայի նկատմամբ ռազմական տեխնիկայի և ռազմական կոմպոնենտների վաճառքի այն արգելքը, որը հաստատվել էր Արցախյան պատերազմից հետո։ Ավելին, Ս400 ռուսական համակարգերից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը խոստանում է վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F35 վերջին սերնդի կործանիչների ծրագրին։ Այդ մասին կոնկրետ հայտարարել էր Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիային Արևմուտքը ավելի շատ է պետք թուրքական տնտեսությունը կայունացնելու համար, քանի որ լիրան մեկը մյուսի հետևից արժեզրկման ռեկորդներ է սահմանում։ Իրավիճակն այնքան մռայլ է, որ հերթական անգամ փոխվեց Թուրքիայի ԿԲ նախագահը։ Եվ որպեսզի Անկարան Արևմուտքից որոշակի ֆինանսատնտեսական աջակցություն ստանա լիրայի փոխարժեքը կայունացնելու համար, թուրքական բանկերը սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները։

Այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե Թուրքիան ընտրություն կատարելու լինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջիվերջո վերջինիս կողմն է անցնելու։ Այլ հարց է, որ Ռուսաստանն, իր տեխնոլոգիաները տրամադրելով, զարգացնում է Թուրքիային, որը հետևողականորեն փորձում է հաստատվել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ռուսաստանին դուրս մղելու ակնկալիքով։ Մոսկվան իր ձեռքով հզորացնում է իր ապագա ախոյանին։ Անկարան իր ոտքը շատ է պնդացրել Ադրբեջանում, սակայն Թուրքիային կանգնեցնելու ճանապարհը անցնում է միայն Հայաստանով։ Եթե Հայաստանի պատնեշը վերացավ, ապա Թուրքիայի ճանապարհը բացվելու է Հարավային Կովկասից ու Միջին Ասիայից Ռուսաստանին դուրս մղելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՍա սիրո ծառայություն է, ու սերը հաղթելու է․ Դավիթ Ամալյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան. նախարարը հրաման է ստորագրել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՀրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում Ինչպես ամեն օր, երթը մեկնարկեց աղոթքովՌուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. ԶախարովաԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ ՍրբազանՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում ՇՏԱՊ․ Ուսանողները պայքար են սկսում Ունենք շատ լավ լուրեր․ ասեմ՝ ինչ առումով«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Կինը, 2 ամսական երեխան գրկին, միացել է քայլերթին (տեսանյութ) Կանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկներն ազդանշաններով փորձում են խլացնել հոգևորականների երգը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Միքայել Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները երգելով դուրս եկան Գյումրիից Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքՊայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ Կանգնած ենք Տավուշի և Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ 2018 թվականին ես էլ սխալվեցի... երկու օր․ Միքայել Սրբազան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը «Հյուրանոցը հրաժարվել է պայմանավորվածությունից, և գիշերը մարդկանց թողել դրսում»․ Լուսինե Հարոյան Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԱրարատ Միրզոյանը ուղերձ է հղելԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument WatchՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպքԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութ) Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզում
Ամենադիտված