3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ Հայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերը ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված Քարվաճառում


Նոր անցյալ, որի ապագայում ՀՀ քաղաքացիները կդառնան հպատակներ

Քաղաքականություն

Նոր Սահմանադրություն ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը միայն սահմանադրությունը չէ, որ ցանկանում է փոխել։ Նա հայտարարել է, որ առաջնորդվում է «նոր Սահմանադրություն, նոր պետություն» կոնցեպտով։

Եվ, ամենակարևորը, նա նաև խոստովանել է, որ որևէ երաշխիք չկա, թե այդ ճանապարհը կարող է հաջողության հասնել, կստացվի՝ լավ, չի ստացվի, ինչպես ինքն է ասում՝ մի գեղեցիկ խաչքար կդնեն պետության շիրմաքարին։

Բայց մինչ այդ, Սահմանադրությունը ոչ թե սոսկ իրավական, այլ առաջին հերթին՝ արժեքային, արժեբանական հարթությունում փոխելով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կերտել ոչ միայն նոր պետություն, այլ, որքան էլ զարմանալի է հնչում՝ նոր անցյալ։ Նա համարում է, որ Հայաստանի այսօրվա բոլոր ողբերգությունների պատճառը հեռավոր ու վաղ անցյալն է, հետևաբար՝ նոր Սահմանադրությունը փոխելուն զուգահեռ՝ նաև նոր պատմություն է գրում, որն իր պատվերի համաձայն՝ պետք է զերծ լինի բոլոր այն խութերից, որոնցով մեր շրջապատը Հայաստանի նկատմամբ ագրեսիվ է տրամադրված։

Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի նշաձողի իջեցմանը հակադարձ համեմատական կարգով բարձրացրել է սեփական ինքնագնահատականը, իրեն տեղավորում է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլ նաև մյուս ժամանակային կատեգորիաների՝ անցյալի ու ապագայի մեջ։ Հենց այդ տրամաբանությամբ է նա փորձում վերաշարադրել պատմությունը, այսինքն՝ մոգոնել նոր անցյալ՝ դառնալով ապագայի՝ նոր պետության սկզբնավորողը։

Համապատասխան մասնագետի դիմելու դեպքում այս իրավիճակը, ամենայն հավանականությամբ, շատ կոնկրետ ախտորոշման կարժանանար՝ դրանից բխող ոչ այնքան թեթև բուժման ցուցումով։ Բայց բժշկությանը հայտնի չեն դեպքեր, երբ մասնագետի փոխարեն՝ հասարակությանը դիմելու միջոցով պացիենտը կարող է առողջանալ։

Մինչդեռ հասարակությունը՝ անզոր լինելով դիմողին ապաքինելու հարցում, իրեն փրկելու եզակի, շատ հնարավոր է՝ վերջին հնարավորությունն ունի՝ մերժելով նոր Սահմանադրության անվան տակ հայ ժողովրդին պարտադրվող նվաստացումը։ Մերժումը, որ նույն ժողովուրդը մի քանի տարի առաջ համարեց իր փրկության միջոցը և այդ մոլորության համար վճարեց ողբերգությամբ ու սեփական զավակների կյանքով, ժողովուրդ մնալու իրապես վերջին շանսն է։ Որովհետև, եթե Նիկոլ Փաշինյանն իրագործի իր մտադրությունները, և եթե անգամ դրա արդյունքում Հայաստանը շարունակի ձևականորեն պետություն համարվել, դա լինելու է անարժանապատիվ, թույլ, նվաղած կազմավորում, որի ղեկավարները նվաստանալու են արտաքին աշխարհում և այդ նվաստացումը սեփական ժողովրդի նկատմամբ փոխադրելով՝ փորձելու են պահպանել իշխանությունը։

Այն պետությունը, որի կերտմանը գնում է Նիկոլ Փաշինյանը, չի կարող թույլ տալ արժանապատիվ, կամային, ոգեղեն ժողովրդի առկայություն, որովհետև դրանք իրար հետ անհամատեղելի են։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի պետականաքանդ ընթացքը չկասեցվի, Հայաստանի քաղաքացիները՝ գուցե ձևականորեն պահպանելով այդ կարգավիճակը, վերածվելու են հպատակների՝ բառի ամենաուղիղ և ամենաստորացուցիչ իմաստով։

Եվ առաջիկայում կայանալիք հանրաքվեին ՀՀ քաղաքացիները քվեարկելու են ոչ թե ուղղակի նոր Սահմանադրության, այլ քաղաքացու իրենց կարգավիճակը պահպանելու կամ քաղաքացուց հպատակի վերածվելու օգտին։  

Հարություն Ավետիսյան

3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)
Ամենադիտված