ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ է ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը


ՔՊ-ականները հանուն լավ կյանքի պատրաստ են լիզել անգամ Փաշինյանի կոշիկները

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանի վարչախմբին կոռուպցիոն բնույթի սկանդալներն ուղեկցում են կառավարման առաջին իսկ օրվանից։ Այդ փաստը, սակայն, չի խանգարել երբեք Փաշինյանին ու նրա սպասարկուներին առանց աչք ճպացնելու հայտարարել, թե Հայաստանում «համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված»։

Որքան միջազգային կառույցները, անգամ վարչախմբի հետ սերտ կապված Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը պնդում են, թե կոռուպցիայի դեմ պայքարում որևէ իրական առաջընթաց չկա, այնքան վարչախմբի պարագլուխը լկտիանում է, իսկ կոռուպցիոն սխեմաներում առաջին հերթին ներգրավվում են նրա մերձավոր շրջապատի անձինք։ Սուտ կլինի ասել, թե կոռուպցիայի դեմ պայքար չկա։ Կա, սակայն այնքանով, որքանով դա բխում է Նիկոլ Փաշինյանի սեփական պահանջմունքներից։ Վկան, պետական բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների դեմ հարուցված քրեական վարույթներն են։ Վերջին դեպքը, հիշեցնենք, ըստ Սահմանադրության, երկրի երկրորդ դեմքի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումն էր։ Ամենևին չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, պետք է նշել, որ երիտասարդ կնոջ նկատմամբ կալանքի կիրառումը չափից դուրս դաժան էր ու հստակ ազդակ պարագլխի կողմնակիցներին, որ չփորձեն ոտնձգել իշխանության վերին օղակի շահերին, մտքներով էլ չանցնի, որ կարող են անպատիժ մնալ քաղաքական ինքնուրույնության ցանկացած դրվագում։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս վախ չի զգում ընդդիմությունից, ինչը չի կարելի ասել սեփական թիմի մասին։ Փաշինյանը, լավ ճանաչելով իրեն իշխանության բերած շրջանակներին, գիտե, որ անհրաժեշտ պահին չեն վարանի փոխարինել իրեն որևէ անիմաստ թիմակցով։ Ի վերջո, Փաշինյանի թիմակիցներն էլ աչքի չեն ընկնում գաղափարներով, մարդկային որակներով, և չեն վարանի անհրաժեշտ պահին փուռը տալ իրենց փաբերից դուրս բերած, պարտքի ցուցակներում հայտնվելուց փրկած, շատ դեպքերում էլ որևէ տնակում ցուրտ մահճակալին քնելու փոխարեն շքեղ բնակարաններում ու առանձնատներում ապրելու շանս տված Փաշինյանին։ Ընդհակառակը, պոպուլիզմի գծով կգերազանցեն նույն Փաշինյանին՝ նրա դեմ իրենց վարքը որպես հայրենասիրության դրսևորում ներկայացնելով։ Իսկ մինչ այդ ստիպված են կռանալ Փաշինյանի առջև, հանդուրժել իրենց հարազատների կալանքը, «պարոն վարչապետ» մրմնջալով օգտվել իշխանական կերակրատաշտից։ Իսկ հարազատները... իսկ հարզատները, ոչինչ, մի քանի ամիս էլ կանցկացնեն ճաղերի ետևում՝ վասն «ոչ բռնի, թավշյա հեղափոխության»։ 

Տիգրան Մելիքյան

ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»
Ամենադիտված