Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ Հայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերը


«Այս կառավարությունն ունի հստակ գիծ՝ դա հակազգային կամ արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականության որոշակի ուղղվածություն է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հետևում ես կրթական համակարգում տեղի ունեցող վայրիվերումներին, տպավորություն է, որ այն հայտնվել է իշխանության տոտալ ճնշման ներքո, սպասում են, թե այն որքան կդիմադրի ու կդիմանա: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին մեր զրույցի սկզբում հարցնում եմ՝ ի՞նչ է կատարվում մեր կրթական համակարգի հետ, ի՞նչ են փորձում անել: «Եթե շատ կարճ, ապա քաոսային վիճակն ավելի խորանում է, բայց, կարծես, այդ քաոսն արդեն որոշակի ուղղվածություն է ձեռք բերում: Իշխանություններն արդեն հասկացել են, որ ամեն ինչի հիմքում կամ առանցքում կրթությունն է, և հասարակական հարաբերությունները փոխելու, կամ, այսպես ասած, Երրորդ հանրապետության գերեզմանաքարը դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթության համակարգում դա ամրագրվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Օրեր շարունակ բուռն քննարկվում է «Հայոց պատմություն» դասընթացի անվան փոփոխությունը: Դա ոլորտային փորձագետների և, ընդհանրապես, հանրության անհանգստությունն առաջ բերեց՝ ինչո՞ւ պետք է դասընթացը կոչվի «Հայաստանի պատմություն», ո՞րն է հիմնավորումը: Կրթության փորձագետը հիշեցնում է, որ այդ փոփոխությունը հանրային քննարկման դաշտ նետվեց մեկ օրվա, կարելի է անգամ ասել՝ ժամերի ընթացքում: «Պաշտոնյաներից մեկն ասաց, որ իրեն իբր դիմել են պատմաբաններ, որոնց անունները մինչև այս պահը հայտնի չէ, և առաջարկել են «Հայոց պատմությունը» դարձնել «Հայաստանի պատմություն»: Շատ զարմանալի է այն կայծակնային արագությունը, որով այդ նախագիծը հայտնվեց e-draft կայքում: Դա արվեց շատ արագ, մինչդեռ գիտենք, թե կրթության ոլորտում որքան դանդաղկոտություն են ցուցաբերում իշխանությունները: Այս արագությունն ուղղակի զարմանք հարուցեց շատերի մոտ, և, բնականաբար, հակառակ ռեակցիան եղավ և՛ հասարակության, և՛ գիտակից զանգվածի շրջանում՝ «ուրեմն, սրա հետևում ինչ-որ գաղտնի բաներ կան թաքնված»:

Հարցում արեցինք նախարարությանը, թե արդյո՞ք վերնագրի փոփոխությունը փոփոխություն է ենթադրում նաև բովանդակության մեջ: Պատասխանը եղավ, որ բովանդակության մեջ որևէ փոփոխություն այս պահին մտածված չէ, և դա վերաբերում է միայն առարկայի վերնագրին: Իսկ թե ինչո՞ւ չպետք է փոխել դասընթացի վերնագիրը, այդ հարցին օրեր առաջ շատ դիպուկ արձագանքել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, Հայոց պատմության ամբիոնը: Ուղղակի պետք է հիշել, որ, ըստ էության, անկախացումից հետո սա ակադեմիկոսների մտահղացումն է եղել՝ վերադառնալ «Հայոց պատմությանը»՝ փոխելով «Հայ ժողովրդի պատմություն» արտահայտությունը: Հասկանալի է, որ այս պարագայում եղած նյութը ծավալային և բովանդակային առումով ավելի մեծ է, քան այն, ինչը դրվելու է «Հայաստանի պատմություն» արտահայտության տակ»,-նշում է մեր զրուցակիցը:

Բավականին շատ են նաև դժգոհությունները դասագրքերից, դրանցում մատուցված նյութերից: Օրինակ՝ փորձագիտական մի ամբողջ հանրույթ «կռիվ» է տալիս «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի և նրա հեղինակի հետ: «Ըստ էության, զարմանք է հարուցում նաև այն հապճեպությունը, թե ինչպես այդ դասագրքերը մտան դպրոց: Դասերը սկսվելուց մեկ կիսամյակ է անցել, և կան դպրոցներ, որոնք դեռևս այդ դասագրքերը չունեն: Ուսուցիչները ստիպված են լինում դաս առ դաս դրանք բազմացնել և տալ երեխաներին, որն էապես ազդում և հետ է գցում մեր կրթական համակարգը, դրանից էապես ընկնում է կրթության որակը: Այդ հապճեպությունը ևս բացատրվում է նրանով, որ կրթական համակարգը քանդելու մարմաջը չափեր և սահմաններ չի ճանաչում: Կամ՝ անցած տարի ունեցանք չափորոշիչների փորձարկում Տավուշի մարզում: Առանց դրանց արդյունքները հաշվի առնելու, ընդ որում՝ կային մեծ բողոքներ և դժգոհություններ Տավուշի մարզի ուսուցիչների շրջանում, դրանք ուղղակի ներդրվեցին հանրապետության մյուս բոլոր դպրոցներում: Այսինքն, ստացվում է, որ կառավարությունն ունի հստակ գիծ՝ դա հակազգային կամ արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականության որոշակի ուղղվածություն է, որն իր արտացոլումն է գտնում կրթության բնագավառում»,-ընդգծում է փորձագետը:

Ականջալուր չլինելով փորձագիտական հանրույթի դժգոհություններին, որոնք վերաբերում են կրթության որակին, կառավարությունը շարունակում է կյանքի կոչել «Ակադեմիական քաղաքի» գաղափարը: «Սա էլ բարձրագույն կրթության և գիտության համակարգը կազմալուծելու փորձ է, որովհետև այնտեղ պայման է դրվում, որ հաջորդ տարվանից սկսած բուհերը և գիտական կազմակերպությունները, այսպես ասած, պետք է միավորվեն, իսկ դա նշանակում է ևս մեկ հարված գիտության և բարձրագույն կրթության ոլորտին: Եվ, իհարկե, կա ևս մեկ ռիսկ՝ լավ գաղափարի արժեզրկումը: Եթե գաղափարը վերցնում են, չեն իրականացնում կամ իրականացնում են վատ ձևերով, դա ուղղակի գաղափարը վերացնելու միտում ունի, ինչն ավելի վատ է»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ)
Ամենադիտված