Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ Զաքարյան Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկը Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան «Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»


Այսօր կրկին մենք կանգնած ենք մեր պատմության նոր Ավարայրի առաջ. Ավետիք Չալաբյան

Blog
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
ՆՈՐ ԱՎԱՐԱՅՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երբ 449 թվականին պարսից Հազկերտ Բ արքան պահանջեց հայ նախարարական տներից՝ դավանափոխ լինել, հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտական կրոնը, եղան նախարարներ, Սյունյաց իշխան Վասակի գլխավորությամբ, որոնք իրատեսորեն դատում էին, որ պարսիկները հայերից ուժեղ են, պետք է ենթարկվել նրանց պահանջին՝ հանուն խաղաղության և բարեկեցության, առավել ևս, որ Բյուզանդիայից օգնություն սպասել չէր ստացվում։
Ի հեճուկս այդ իրատես և խաղաղասեր նախարարների, հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, նրան շրջապատող մի շարք ըմբոստ նախարարներ, և Հայ առաքելական սուրբ եկեղեցին, ընդվզեցին, և որոշեցին չենթարկվել Պարսից արքունիքի պահանջին։ 451 թ․ տեղի ունեցած Ավարայրի անհավասար մարտում Վարդանը զոհվեց, իր հետ էլ 1000-ից ավել հայ քաջեր, բայց պարսկական կորուստները այնքան մեծ էին, իսկ Ավարայրին հաջորդած հայկական դիմադրությունը՝ այնքան դաժան ու աննահանջ, որ 484 թ․ Պարսից արքունիքը ստիպված եղավ համաձայնվել հայերի պայմաններին, և Նվարսակի հաշտության պայմանագրով հրաժարվել դավանափոխության պահանջից ու հայկական իշխանություններին ինքնավարության բարձր մակարդակ տրամադրել կասրության կազմում՝ դրան հաջորդեց հայության երկու հարյուր տարիների խաղաղ և բարգավաճ կյանքը։
Ավարայրի մեծագույն հետևանքն այն էր, որ հայերը պահպանեցին իրենց հավատը և ինքնությունը, այլապես անձնատուր լինելով, նրանք գուցե և կփրկվեին անձնապես, բայց այսօր հայ ազգ այլևս գոյություն չէր ունենա, այն տարալուծված կլիներ օտարների հոծ բազմության մեջ։ Սա մեր սկզբունքային ընտրությունն էր՝ արված դեռևս 1600 տարի առաջ, և մեր պատմությունը դրանից հետո պարբերաբար մեզ կանգնեցրել է համանման ընտրությունների առաջ։ Յուրաքանչյուր անգամ մենք, ընտրելով մեր ինքնության և բարեկեցության միջև՝ ընտրել ենք ինքնությունը, թերևս տեսնելով դրանում աստվածային նախախնամություն և պատգամ։ Յուրաքանչյուր անգամ դրա համար թանկ գին ենք վճարել, սակայն և յուրաքանչյուր անգամ Աստված մեզ արդյունքում պարգևատրել է իր շնորհներով՝ մեր ուժի, կորովի և աննահանջ հավատի համար։
Այսօր կրկին մենք կանգնած ենք մեր պատմության նոր Ավարայրի առաջ։ Հարևան պետության բռնապետը անթաքույց պահանջում է հրաժարվել սեփական Անկախության հռչակագրից, և նրանում ամրագրված ազգային իղձերից և նպատակներից՝ փաստացի, մեր հավատից և ինքնությունից։ Նրա տեղական կամակատարը, առանց ամոթի նշույլի, տառացիորեն նույն օրը հայտարում է, որ մենք պետք է հրաժարվենք մեր Անկախության հռչակագրից, եթե ցանկանում ենք կաշիներս փրկել բռնապետի զորքերից։ Ոչ մի խոսք պատվի, արժանապատվության, հավատի, մեր ազգի պատմական առաքելության մասին՝ միայն թուլամորթ բարբաջանք, միայն խեղճություն, միայն վախ՝ ուղղված իր պես թուլամորթներին, նրանց վախերին, նրանց խեղճությանը։ Հերթական անգամ պատմությունը մեր ազգին կանգնեցնում է ընտրության առաջ՝ ինքնության և առերևույթ (իրականում կեղծ) բարեկեցության միջև, և հերթական անգամ փորձության ենթարկում մեր հավատը։
Իմ համար այս ընտրությունը միարժեք է։ Կյանքը իմաստ չունի առանց հավատ, արժանապատվություն ու պատիվ։ Կյանքը մեզ չի տրվում՝ մեր գրպանները և փորը լցնելու համար, այլ հավատալու, պայքարելու, սովորելու և ստեղծելու։ Ես իմ ու սերունդներիս հավատալու, պայքարելու, սովորելու և ստեղծելու իրավունքը պաշտպանելու եմ ցանկացած գնով, և ընտրում եմ մեր նոր Ավարայրը։ Յուրաքանչյուրիդ էլ կոչ եմ անում ձեր ընտրությունը կատարել, ինքնության այս ճակատամարտն արդեն սարերի ետևում չի։

Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԲոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՈ՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարՕրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՔիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըՀայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըՊարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ» Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ» Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Քննարկում՝ ՊՆ-ում․ անդրադարձել են ոլորտում արձանագրված խնդիրներին և դրանց լուծմանը Դոլարն ու եվրոն ոչ մեկին պետք չեն․ ԼուկաշենկոՇՏԱՊ. Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Այս պահին փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհըԱրտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ Տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Թագուհի ԹովմասյանԱննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է ԼՂ-ից տեղահանվածների կենսաթոշակի վճարումը սկսվել է Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին․ Լուսանկարներ Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղըԱվտոբուսը ճեղքել է կամրջի ցանկապատը և մեքենայի հետ բախումից հետո ընկել գետը․ զոհեր կան (տեսանյութ) Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են. տեսանյութ Ի՞նչ է պնդել Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը․ մանրամասներԱյս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված Նախապես ծրագրված սադրանք էր«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Նիկոլ Փաշինյանը հետևում է Սրբազանին Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Փակվել է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհըԵթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՄեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը Այստեղի շատ ուսանողներ ընտանիք են կազմել իմ օրհնությամբ․ Սրբազանը՝ թատերականի բակում
Ամենադիտված