Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Քննարկում՝ ՊՆ-ում․ անդրադարձել են ոլորտում արձանագրված խնդիրներին և դրանց լուծմանը Դոլարն ու եվրոն ոչ մեկին պետք չեն․ Լուկաշենկո ՇՏԱՊ. Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Այս պահին փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը Արտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ Տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Թագուհի Թովմասյան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար


«Վերջնական մահաբեր պայթյունը հեռու չէ… սերունդները կարդալու ու իմանալու են, թե ո՞վ բերեց Նիկոլին, ինչի՞ համար բերեց». Արմեն Հովասափյան

Blog

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլն ատում է ոչ միայն հային, այլ հայեցիության հետ ասոցացվող յուրաքանչյուր դրվագ․ չէ, սա պաթոս չէ, ոչ էլ պոպուլիզմ, հանկարծ չաղավաղեք միտքս, կամ սենտիմենտալության մեջ չմեղադրեք։ Ասածս, չոր փաստական բնորոշում է։

Ես վաղուց արդեն հասկացել եմ, որ սրանց արածներին ու ասածներին պետք է նայել բացառապես սառը գլխով ու առանց էմոցիաների։ Այդպես շատ ավելի կառուցողական ես լինում և չես տրվում սադրանքներին, որոնք նիկոլական մեքենան փայլուն կերպով վեց տարի շարունակ իրականացնում է։

Քանիցս խոսել եմ այն մասին, որ ՀՀ պետականության հիմքերի քանդման ստարտը տրվեց 2020 թվականի ամանորին, երբ «պատահաբար» հրապարակում չհնչեց ՀՀ օրհներգը (անկախ այն հանգամանքից, թե ես ինչ վերաբերմունք ունեմ հիմնի տեքստի վերաբեյալ, այն ՀՀ գլխավոր խորհրդանիշներից մեկն է, սա անքննելի է)։ Այդ դրվագը շատերն անտեսեցին, շատերն ուղղակի չցանկացան խորամուխ լինել, սակայն ամեն ինչ գուժում էր աղետի մասին։ Ու այն, ցավոք, չուշացավ։

Մարդիկ հաճախ, Նիկոլոսի պրյոմներին տրվելով, մոռանում են, թե մենք ինչ կարգավիճակից ինչպիսի փալասային իրավիճակում ենք հայտնվել, ու ուղեղները բթացրած շարունակում են իրենց թմբիրային կյանքը՝ տուրք տալով բացառապես ստամոքսի կրքերին, սակայն վերջնական մահաբեր պայթյունը հեռու չէ․ գուժկան չեմ, ոչ էլ սև ագռավ, որ պեսիմիզմ քարոզեմ ու մարդկանց ահաբեկեմ, ո՛չ, ուղղակի տեսնում եմ այն ահռելի ալիքը, որ հիմնովին մաքերլու է ՀՀ-ն։

Դա գիտի Նիկոլը, ոչ միայն գիտի, այլ այդ ալիքը ստեղծած թուրք-ադրբեջանական մանգաղի հետ կնքել է սատանայական դաշն, իսկ սեփական թիմն այն ծափ տալով իրականացնում է։

Նիկոլական վախերի ալֆան ու օմեգան խաչվում են «նախկինների» շուրջ, ու դա գաղտնիք չէ և հենց դրանով պայմանավորված, նա արմատախիլ է անում այն ամենը, ինչը հանրային տիրույթում ասոցացվում է «նախկինի» հետ։

Հայ Առաքելական Եկեղեցի, բանակ, Սահմանադրություն, պետական խորհրդանիշներ, ավանդական արժեքներ, Արարատ լեռ, պատմական հաղթանակներ, էպիկական հերոսներ, գեներալներ, նախագահներ, ահա այն շարքը, որոնցից միջնադարյան վամպիրի նման սարսափում է Նիկոլոսը։

Հենց դրանով պայմանավորված՝ գծած, քայլ առ քայլ գնում է իր վախի կաղապարների ջախջախմանը։ Մի շնչով անցեք ու տեսեք, թե նշած անձանց ու բնագավառների հետ ինչ հաշվեհարդարներ է տեսել ու շարունակում տեսնել։

Ներկայումս Սահմանադրության քայքայման փուլն է, որով նա փորձում է իր բառերով ասած՝ «լեգիտիմացնել» և սարքել իր քիմքին հաճելի։ Ժամանակին, երբ 2015 թվականին Սերժ Սարգսյանն իրականցնում էր Սահմանադրական բարեփոխումների գործընթաց, նույն Նիկոլն այն թիվ մեկ քննադատողներից էր, որ ԱԺ ամբիոնից 30 րոպեանոց ելույթ ունեցավ ու փորձեց, իր նվազ պատկերացումներով այն քննադատել, սակայն 3 տարի անց, հասկացավ, թե ինչքան «պուպուշ» է այն նույն սահմանադրությունը և ինչքան լավ ծառայեց իր իշխանազավթման օպերացիան կյանքի կոչելու և վերջնական նպատակին հասցնելու համար։

Ես հիշում եմ, թե իր խոսքում նա ինչ ձևակերպում տվեց․ «Սերժ Սարգսյանը ընդդիմադիր մի հատվածի հարցերը լուծում է սահմանադրական փոփոխությունների պատրվակով այդ ընդդիմադիրներին պատկերավոր ասած Տիզբոն տանելու միջոցով»։

Սահմանադրական փոփոխություններից հետո տեսանք, որ ՀՀ քաղաքական կյանքում ինչ գործընթացներ տեղի ուենցան, ընդդիմադիր սեկտորն ինչ բուռն կերպով էր գործունեություն ծավալում, այդ թվում՝ Նիկոլայը․ միաժամանակ ինչքան ադեկվատ ու ինչ-որ տեղ հանդուրժող կեցվածք ուներ այդ ժամանակվա իշխանությունը, որը, իմ գնահատմամբ, չեմ վախենա և կասեմ, որ ՀՀ բոլոր ժամանակների ամենաժողովրդավարն էր։

Հիմա «ժողովրդավարության բաստիոնն ու փարոսը» ինչքան էլ խոսի, ինչքան էլ ֆեյք օրակարգեր հրապարակ բերի, միևնույնն է, հայոց պատմությունը ունի նրա վերաբերյալ իր գնահատականը, ու դասագրքերում գրվելու է՝ հակահայի ու էժանագին պոպուլիստի կատարած եղկելի ոճրագործությունների մասին։

Սերունդները կարդալու ու իմանալու են, թե ո՞վ բերեց Նիկոլին, ինչի՞ համար բերեց, ու, ի վերջո, ո՞վ ազատեց Հայաստանը նիկոլական աղբից»։

Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Քննարկում՝ ՊՆ-ում․ անդրադարձել են ոլորտում արձանագրված խնդիրներին և դրանց լուծմանը Դոլարն ու եվրոն ոչ մեկին պետք չեն․ ԼուկաշենկոՇՏԱՊ. Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Այս պահին փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհըԱրտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ Տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Թագուհի ԹովմասյանԱննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է ԼՂ-ից տեղահանվածների կենսաթոշակի վճարումը սկսվել է Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին․ Լուսանկարներ Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղըԱվտոբուսը ճեղքել է կամրջի ցանկապատը և մեքենայի հետ բախումից հետո ընկել գետը․ զոհեր կան (տեսանյութ) Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են. տեսանյութ Ի՞նչ է պնդել Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը․ մանրամասներԱյս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված Նախապես ծրագրված սադրանք էր«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Նիկոլ Փաշինյանը հետևում է Սրբազանին Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Փակվել է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհըԵթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՄեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը Այստեղի շատ ուսանողներ ընտանիք են կազմել իմ օրհնությամբ․ Սրբազանը՝ թատերականի բակում Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն ՍարիբեկյանըԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Եթե ժողովուրդն ու Հայոց Հայրապետը որոշի, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ․ Բագրատ սրբազանը՝ վարչապետ դառնալու մասինԱյսօր Ռուսաստանն ու շատ ուրիշ պետություններ պարտական են միայն եկեղեցուն․ Դավիթ Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածումԱնձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԳլխապտույտի աստիճանի երջանիկ. կենդանակերպի այն նշանները լավ լուրեր կստանան մինչև շաբաթվա վերջ Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Հրապարակում այսօր նորից հավաք է լինելու․ հայտնի է ժամըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը՝ ուսանողներին Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ ԹամամյանԶգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԱրտակարգ դեպք՝ Սյունիքում․ 5 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոցԴիլիջանում ևս դասադուլ է
Ամենադիտված