Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ


Ոչ մի լավ բան դրանից չի կարող ստացվել. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց բանակի վերակազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ, Փաշինյանի գլխավորությամբ, հունվարի 28-ին տեղի ունեցավ «տոնական միջոցառում»: Այնտեղ Փաշինյանը հանդես եկավ «տոնական ուղերձով», որ բավականին երկարաշունչ ճառ էր և պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ ա) բանակաշինության խնդիրներ, բարեփոխումներ, գումարած՝ նորամուծություններ, բ) անվտանգային մարտահրավերներ և խնդիրներ, առկա վարչախմբի դիրքորոշումներ: Առհասարակ, որքան էլ ծավալուն կամ թեկուզ՝ հստակ գծված շեշտադրումներով լիներ Նիկոլ Փաշինյանի ելույթը (այն, իհարկե, այդպիսին չէր), միևնույնն է, տեսնելով, թե ով է բանախոսը, ինչ կառավարություն է ներկայացնում ու գլխավորում, անհնար է անտեսել այն իրողությունը, որ նա ու նրա գլխավորած իշխող խումբն է Հայոց բանակին ամենամեծ վնասները տվել, ամենից շատ կորուստներն է բերել Հայաստանի զինված ուժերի գլխին ու, ի դեպ, շարունակում է այդ գործելակերպը: Միայն ընթացիկ ամսվա ընթացքում, այն էլ՝ ոչ մարտական պայմաններում, Փաշինյանի կառավարության պաշտոնավարման պայմաններում, արդեն 4 զոհ է արձանագրվել:

Հետպատերազմյան շրջանում, ըստ տարիների, հրապարակային տվյալների համաձայն, միայն ոչ մարտական պայմաններում Հայոց բանակում գրանցվել է՝ 2021 թ.՝ 58 զոհ, 2022թ.՝ 64 զոհ, 2023 թ.՝ 83 զոհ: Այսինքն, միայն ոչ մարտական պայմաններում ու միայն վերջին 3 տարվա ընթացքում Փաշինյանի ղեկավարած բանակում գրեթե 1 մարտական վաշտի չափ կորուստ ենք ունեցել: Հատկանշական է և այն, որ 2018 թվականից իշխանությունը վերցնելուց հետո Հայոց բանակի հետ կապված փաշինյանական «բարեփոխումները» գերազանցապես վերաբերել են մարտական ստորաբաժանումների հաճախակի փոփոխություններին (ինչը չէր կարող չանդրադառնալ մարտունակության ու կարգապահության վրա), զինվորների սննդային ռացիոնին՝ մասնավորապես առաջին պլան մղելով «ելակ, կոտլետ, համբուրգեր, մայկա-տռուսիկ» «հայեցակարգը»: Պատերազմը ցույց տվեց, թե այդ «բարեփոխումները» որքա՜ն «կարևոր» էին: Կյանքը ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վերջին «բանակային» ելույթը ցույց են տալիս, որ այս իշխանությունն, իր ղեկավարի գլխավորությամբ, մնացել է նույն «հայեցակարգի» ճիրաններում: Ի՞նչ ասաց Փաշինյանը ելույթում կոնկրետ բանակաշինության վերաբերյալ:

Խոսեց «պրոֆեսիոնալ բանակի» և այդ ուղիով ընթանալու մասին: Բազմակողմանի անվտանգային սպառնալիքների առաջ կանգնած Հայաստանի համար պրոֆեսիոնալ բանակի անցնելը խիստ վիճելի մոտեցում է թվում: Սա ոչ թե մեր, այլ ոլորտի մասնագետների կարծիքն է: Խոսեց բարեփոխումների մասին, մտածողություն փոխելու մասին: Այսինքն, բանակում մտածողություն պիտի փոխվի, արագությունները պիտի ավելացվեն, ու ոչ միայն՝ բարեփոխումների: Նախ՝ անհասկանալի է, թե այդ ո՞ւր են փաշինյանական «բարեփոխումները» բանակում, ինչո՞վ են դրանք արտահայտվում, առավել ևս, եթե տարին՝ տարվա վրա, այն էլ՝ ոչ մարտական պայմաններում, զոհվածների թվերը աճում են ու աճում: Փաշինյանի վարած արմատապես սխալ, եթե չասվի՝ կործանարար «քաղաքականության» հետևանքով թշնամու վերահրահրած պատերազմից անցել է ավելի քան 3 տարի: Այդ երեք տարվա մեջ ի՞նչ է բարեփոխվել զինված ուժերում: Ու ո՞րն է փաշինյանական բարեփոխումների արդյունքը:

Արդյո՞ք որպես «արդյունք» պետք է համարել Հայաստանի Հանրապետության տարածքի մի մեծ մասի, իրենց իսկ պաշտոնական տվյալներով՝ մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրի զավթումը թշնամու կողմից: Ավելին, թշնամին շարունակում է զավթած պահել այդ տարածքներն ու հայտարարում է, որ ոչ էլ դուրս է գալու այդ տարածքներից: Իհարկե, բանակը, որպես այդպիսին, այս հարցում մեղավոր չէ: Խնդիրը, այո, մտածողությունն է, տվյալ դեպքում՝ Փաշինյանի ու իշխող վարչախմբի ներկայացուցիչների ճնշող մեծամասնության մտածողությունը, որը հանձնողական է, որի առանցքը թշնամուն զիջումներ անելով խաղաղություն մուրալն է, Արևմուտքի կամ Կրեմլի պիջակների մերակներին լացելը, սեփական սխալներն ու տապալումները այլոց վրա բարդելը և այդպես շարունակ: Արդեն համարյա 6 տարի է, ինչ այդ է, բոլորին քաջածանոթ է, ուստի հավելյալ չմանրամասնենք: Փաշինյանը վերջին ելույթում փորձում էր տպավորություն ստեղծել, թե այս 3 տարվա մեջ Հայաստանը մի այլ կարգի զինվել է, մի քանի միլիարդի զենքի գնման պայմանագրեր է կնքել, այս, այն, ռազմաարդյունաբերական համալիրն էլ մի այլ կարգի թռիչքային զարգանում է:

Լո՞ւրջ: Բա ո՞ւր է այդ զենքը: Բա ո՞ւր էր այդ հզոր, զինված, մարզված, մարտունակ բանակը, երբ թշնամին իրականացնում էր Արցախի ամբողջական զավթումն ու հայաթափումը: Չնայած, էլի շեշտենք՝ բանակն ի՞նչ կարող է անել, եթե թշնամական ագրեսիայի ժամին կառավարության միակ մտահոգությունն այն էր, որ «հանկարծ չխառնվի», չմիջամտի: Մի երկու խոսք էլ Փաշինյանի ելույթում արծարծված «անվտանգային խնդիրների» մասին: Փաշինյանը մի առանձնահատուկ պաթոսով շեշտում է. «...Պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»: Լո՞ւրջ: Այնպես է ասում, որ կարելի է կարծել, թե Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն երբևէ հարևան երկրներից որևէ մեկին տարածքային պահանջներ է ներկայացրել: Ինչի՞ համար է Փաշինյանը դիմում նման մանիպուլյացիայի, նույնպես հանրահայտ է:

Փաշինյանի վարած քաղաքականությունը հասցրել է այն վիճակին, որ Ալիևը բացեիբաց հայտարարում է Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջապես զավթելու մասին, Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է հռչակում և այլն (տեղյակ եք): Իսկ ի՞նչ է անում Փաշինյանի իշխանությունը դրա դիմաց: Լացակումած տոնայնությամբ, ներողություն խնդրելով, ադրբեջանական թուրքերին ականապատված տարածքների քարտեզներ է նվիրում: Ու Փաշինյանն ավելի սրամիտ բան չի մտածում, քան Բանակի օրվա առթիվ ելույթում տարածքային պահանջներ չունենալու մասին խոսելն է: Կամ հայտարարում է սահմանից զորքերի հայելային հետքաշման իր մյուս հանճարեղ մոտեցման մասին: Հետաքրքիր է, եթե, օրինակ՝ Սիսիանի կամ Գորիսի տեղամասերում մերոնք սահմանից հետ քաշվեն, այսինքն՝ թե՛ արևելյան կողմից, թե՛ արևմտյան, ապա որտե՞ղ են կանգ առնելու կամ տեղակայվելու: Հիմնականը. քանի դեռ պետության ու բանակի հարցերով զբաղվողը, որոշումներ ընդունողը պարտության, աղետի, կորուստների քայլող խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է, ինչքան էլ պաթոսախեղդ անի բոլորիս, միևնույնն է, ոչ մի լավ բան դրանից չի կարող ստացվել, եթե ավելին չասենք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը
Ամենադիտված