ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել


Գործող իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը. Ավետիք Չալաբյան

Blog

Սիրելի բարեկամներ,

Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին շրջանում հետևողաբար իրականացնում է տարբեր նախաձեռնություններ՝ արժեզրկելու մեր ազգային ինքնությունը և տարբեր ազգային հաստատությունները։ Այս տրամաբանությամբ է այն շրջանառության մեջ դրել աղմուկ հանած և մասնագետների կողմից կտրուկ հակազդեցության առաջացրած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը, հանրակրթական ծրագրից հանել է "Հայոց եկեղեցու պատմություն" առարկան, փորձում է այժմ ապօրինի ճանապարհներով կազմալուծել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և նորարական "Գոյ" թատրոնը, և այլն։

Այս պարսավելի ցանկին այժմ ավելացել է հերթական հակազգային նախաձեռնությունը՝ "Հայոց պատմություն" առարկան փոխարինելու "Հայաստանի պատմություն" առարկայով։ Անփորձ աչքի համար տարբերությունը մեծ չի թվում, բայց իրականում այն հսկայական է՝ Հայոց պատմությունը ընդգրկում է մեր ազգի պատմությունը Հայկ նահապետից սկսած մինչև Ուրարտու, հայկական բոլոր թագավորությունները, ներառյալ Կիլիկիայի փառահեղ թագավորությունը, հայկական սփյուռքի բազմադարյա բեղուն պատմությունը, և շատ ավելին, այն դեպքում, երբ Հայաստանը իր ներկա տեսքով ձևավորվել է ընդամենը վերջին երկու հարուրամյակների ընթացքում՝ հիմնականում Հայոց ցեղասպանության և մեր ազգի հայրենազրկման արդյունքում, և մեր ազգի պատմության շատ փոքր հատվածն է։

Գործող իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը, և բոլորիս համոզել, որ այս 29 800 քառակուսի կմ-ն այն առավելագույնն է, ինչին մեր ազգը կարող է հավակնել ներկայում և ապագայում։ Այժմ այս անհեթեթ օրենքի նախագիծը դրված է կառավարության e-draft կայքում՝ իր ոճին համաձայն, գործող իշխանությունը փորձում է տեսանելիություն ստեղծել, թե այն անցնում է ժողովրդավարական ընթացակարգի միջոցով, և հանրային աջակցություն ունի։

Երեկ ես արդեն դեմ եմ քվեարկել այս նախաձեռնությանը, ինչպես և իմ մի շարք ընկերներ, և ցանկանում եմ խնդրել բոլորին, ովքեր անտարբեր չեն մեր ազգի անցյալի և ապագայի նկատմամբ, ևս մտնել այս կայքը, գրանցվել և դեմ քվեարկել այս հերթական հակազգային դրսևորմանը։ Կայքում կարելի է նաև մեկնաբանություն թողնել՝ ըստ գործող օրենսդրության, նախագիծ ներկայացնողը պարտավոր է դրանց պաշտոնապես անդրադառնալ, ուստի մի ափսոսացեք ձեր ժամանակն ու ջանքը, և նաև մեկնաբանություններ թողեք կայքում։ Հղումը կցում եմ, և կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլոր արձագանքների համար։

ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված