«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց Ավելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնին Իրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվել Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի


Ինչո՞ւ են հուզվում «նոր» բնորոշումից. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օրերս բորբոքվել էր իրեն տրված «ձախողված» բնորոշումից: Միայն նա չէ. նրա ամբողջ խմբակցությունը, ինչպես ասվում է՝ ձայնները գլուխները գցեցին, երբ պատգամավոր Լևոն Քոչարյանը հնչեցրեց այդ բնորոշումը: Ի դեպ, արձանագրենք, որ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց հարցին, հարցում արծարծված հանգամանքներին, այլ «իր ոճով» մի քանի անհասկանալի արտահայտություն արեց, ինչն ավելի շուտ խռովկանի ցաքուցրիվ արձագանքի տպավորություն թողեց: Բայց շրջանցենք նրա պահվածքի «հոգեվերլուծական» պահն ու անցնենք բուն ասելիքին: Փաշինյանն, ի դեպ, նաև «նեղվել» էր, թե ինչու հիմա չեն ասում «դավաճան, հողատու»: Թե ինչու էին կամ ինչու են Փաշինյանին որոշակի բնորոշումներ տալիս, բազմիցս արծարծված է, ուստի այդ թեմայի մեջ այս անգամ չենք ընկղմվի:

Բավարար է հիշեցնել միայն, որ նույն Փաշինյանը Ստեփանակերտում գոռում էր, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», իսկ հիմա, ավելի ճիշտ՝ ավելի քան 1 տարի է, ինչ նա ուրացել է Արցախը, այն համարել ու համարում է ադրբեջանական տարածք, ավելին՝ թշնամուն բացեիբաց հասկացրեց, որ նրա հարձակման դեպքում ոչ մի կերպ չի օգնելու Արցախի հայերին: Այդ ցեղասպանական ոճիրն էլ մի քանի ամիս առաջ է եղել, որպեսզի այստեղ մանրամասն հիշեցնենք: Բայց վերադառնանք վերջին բնորոշմանը: Ինչո՞ւ են նրան բնորոշում որպես «ձախողված», այն է՝ «լուզեր»: Ընդ որում, խնդիրը սոսկ պետական կառավարման ձախողումները չեն, որոնց արդյունքում գրեթե բոլոր ոլորտներն ավիրված են: Խնդիրը նաև, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկն» է: Այ, այստեղ փակագծերն արժե մի փոքր բացել: Ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն են 2020-ից հետո շարունակաբար խոսել «խաղաղության օրակարգի» մասին:

 

Հիմնական թեզերն էլ հազիվ թե շատերը մոռացած լինեն. այն էր, թե՝ Արցախը հանձնենք Ադրբեջանին, հրաժարվենք Արցախից, որպեսզի պահենք ՀՀ-ն՝ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքով, «կադաստրի թուղթ» ստանանք, թուրքերի հետ առևտուր անենք և այդպես շարունակ: Ամենակարևորը՝ ուրացումը հրամցվում էր որպես հետագա խաղաղության, «հարևանների հետ խաղաղ գոյակցելու», նոր կորուստներ չունենալու, ինքնիշխանության երաշխիք: Այսինքն, Հայաստանի ու Արցախի ազգային, պետական շահերի դեմ վարվող քաղաքականությունն արդարացվում էր դրանից հետո «չաղ ու բախտավոր» կամ «կուշտ ու ապահով» ապրելու գրավականով: Արցախի փաստացի կործանումից հետո կամ դրան զուգընթաց Նիկոլ Փաշինյանը հրապարակ բերեց մեկ այլ «հանճարեղ» նախագիծ, որի անունը դրեցին «խաղաղության խաչմերուկ»: Ավելի ճիշտ, դա նույն «խաղաղության օրակարգն» էր՝ պլակատի կամ քարտեզի տեսքով նկարած: Նկարի վրա մի ամբողջ «տեսություն» ու «գաղափարախոսություն» շարադրեցին:

Մի ամբողջ տարի գլուխ տարան, թե՝ «խաղաղության պայմանագիր» են մշակում Ալիևի հետ, ուր որ է՝ կստորագրեն, մոտ են ստորագրմանը, անկլավներ են պատրաստ տալ, գյուղեր են պատրաստ զիջել (իրենց ասելով՝ վերադարձնել) Ադրբեջանին, միայն թե… Բայց մեկ էլ Ալիևը, որ չցանկանալով կորցնել պահը, իր վարկանիշային վերնակետում բեմադրել է «վերընտրություն» քաղաքական ներկայացումը, բուռն ելույթ է ունենում, ընդգծված ագրեսիվ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության այն տարածքներից, որտեղ ներթափանցել են ադրբեջանական զորքերը, մի միլիմետր անգամ հետ չի քաշվելու: Մի խոսքով՝ կետ առ կետ «ջրում» կամ ոչնչացնում է Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նշագծումները, լուսացույցները, բորդյուրներն ու հիմքերը: Այսպես ասենք՝ խաչ է քաշում խաչմերուկի վրա: Ու դա արվում է այնքան բացահայտ, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ամենավերջին նիկոլականը հասկանում են, որ «խաղաղության խաչմերուկ» ասվածից անգամ «կ» տառը չի մնացել:

Ճիշտ է, իներցիայով դեռ ինչ-որ բաներ են խոսում այդ «խաչմերուկի», հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման ու նման բաների մասին, բայց արդեն հասկանալի է, որ դա ավելի շուտ սեփական լսարանի առաջ գոնե ինչ-որ դեմք պահելու խնդիր ունի: Ոչ ավելին: Իսկ ինչ վերաբերում է ավելի քան մեկուկես տարի տարփողվող հիմնական քաղաքական ուղեգծին՝ «խաղաղության (օրակարգ, խաչմերուկ) պայմանագիր» ասվածին, ապա, այո, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը բացահայտ ձախողվել են: Ավելի ստույգ, «խաղաղության պայմանագիր» հասկացություն չէր էլ կարող լինել Ադրբեջանի նման հանցագործ պետության հանցագործ ղեկավարների ագրեսիվ տրամադրվածության պարագայում: Պարզապես, Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է՝ ինչպես մոլորեցնել հանրության մի ստվար հատվածին: Այս պարագայում ո՞րն է ամենացանկալի, ամենացավոտ հարցը մեր հասարակության համար: Ճիշտ է, խաղաղությունը: Ու այդպես եղել է միշտ: Եվ հենց «խաղաղություն» բառով էլ նա խաղում է հանրության զգացմունքների հետ:

Այստեղ դժվար է չհամաձայնել քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հետ, որը գրում է. «Նիկոլի բազային սցենարը հետևյալն է. ստանալ ինչ-որ թուղթ, որի մեջ գրված լինի «խաղաղություն» բառը, ներկայացնել այն ժողովրդին` որպես դարերով սպասված արդյունք, հայտարարել նոր դարաշրջանի մասին (ի դեպ, նոր դարաշրջանի գաղափարով Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների)։ Հետո ինչ կլինի՝ կլինի, ցանկացած սցենարում այլ մեղավորներ կգտնվեն։ Մնացած թեզերը պետական վոկալի շրջանակներում են՝ ներառյալ նրա՝ օր ու մեջ փոխվող, իրար հակասող ձևակերպումները»: Վերադառնանք ձախողմանը: Բացի այն, որ իրենք են ձախողվել, նրանք այդ «քաղաքականությամբ» Հայաստանն են դրել ամբողջական ձախողման իրական սպառնալիքի տակ: Ավելին, ստացվում է, որ Արցախի ուրացումը, Արցախի զիջումն ու կորուստը, հազարավոր զոհերը, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակական նվաստացումները հանդուրժելը հանուն «ոչնչի» էին:

Կամ, ավելի շուտ, հանուն այն բանի էին, որ այսօր Ալիևը հայտարարի, որ ոչ մի Հայաստան էլ չկա, այլ կա Արևմտյան Ադրբեջան, որ Ադրբեջանի ու Ադրբեջանի (Նախիջևանի) միջև կապը պետք է լինի անխափան ու որևէ երրորդ կողմի համար անվերահսկելի և այլն, և այդպես շարունակ: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» (օրակարգի, պայմանագրի) հենց ձախողում: Իսկ իր ծրագրերը ձախողած քաղաքական թիմը, թիմապետով հանդերձ, ենթակա է ձախողված բնորոշվելուն: Դե, հանրության կողմից տրվող այլ բնորոշումներին զուգահեռ: Ավելին, Փաշինյանը ոչ միայն ձախողված է: Ինչպես վկայում են բազմաթիվ փորձագետներ, քաղաքական գործիչներ, իրական մտավորականներ, հանրության մեծ մասը, Փաշինյանը վաղուց քաղաքական բանկրոտ է: Նա, վնասից բացի, ուրիշ ոչինչ չունի տալու ո՛չ Հայաստանին, ո՛չ հայությանը, եթե կուզեք՝ ո՛չ էլ իր քաղաքական մերձավոր շրջապատին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԱվելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ)
Ամենադիտված