ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներում Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը


ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ.

«Սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպումից 2 ամիս առաջ ՀՖՖ-ն սկսեց այդ հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, որն ուղեկցվեց անակնկալ դրսեւորումներով: Նախ տոմսերը վաճառվեցին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո դրանց մի մասը հայտնվեց սև շուկայում և վերավաճառվեց շատ ավելի թանկ գներով: Տեխնիկական խնդիրներ առաջացան նաև բուն վաճառքի հետ կապված. մեծ թվով իրական երկրպագուներ մնացին առանց տոմսի: Այս ամենը ստիպեց ՀՖՖ-ին վերանայել մոտեցումը և ձեռնարկել ստեղծված վիճակից դուրս գալու քայլեր:

Ուելսի հետ առաջիկա խաղի համար սահմանվել են տոմսերի նոր գներ, որոնք պիտակվել են որպես «թանկացած» տոմսեր, թեև իրականում դրանք թանկացել են մասամբ: Նախևառաջ, պահպանվել է տոմսերի գնի նվազագույն շեմը՝ 1000 դրամ, ընդ որում՝ նույնիսկ այս տարվա ընթացքում եղել են հանդիպումներ, երբ տոմսերի նվազագույն շեմը կրկնակի գերազանցել է Ուելսի հետ խաղի տոմսերի նվազագույն շեմը (մասնավորապես, Թուրքիայի հետ խաղի ժամանակ ամենաէժան տոմսերի գինը եղել է 2000 դրամ, իսկ 2021 թ. նոյեմբերին կայացած Հայաստան-Գերմանիա հանդիպման ամենաէժան տոմսերի գինը՝ 3000 դրամ), սակայն որևէ մեկն այն ժամանակ չի խոսել տոմսերի թանկացման մասին:

Միաժամանակ ՀՖՖ-ն տարբեր զեղչեր է սահմանել երկրպագուների տարբեր խմբերի համար, որոնք կարող են տոմսերը գնել իջեցված գներով: Կան նաև մշտապես իրականացվող այլ ծրագրեր, որոնք միտված են՝ կարգավորելու սոցիալապես անապահով խավերի մուտքը մարզադաշտ: Նշենք, որ ՀՖՖ-ն յուրաքանչյուր խաղի համար 100-ավոր տոմսեր է հատկացնում շահառուների տարբեր խմբերի, իսկ ֆան-ակումբներին տոմսերը վաճառվում են կրկնակի էժան գնով, եթե խոսքը չի գնում ամենաէժան տոմսերի մասին:

Հաշվի առնելով, որ Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է, իսկ վաճառքն ընթացել է բնականոն հունով, կարելի է վստահաբար պնդել, որ գնային նոր քաղաքականությունն արդարացված է և, ամենայն հավանականությամբ, կիրառելի է լինելու նաև ազգային հավաքականի հաջորդ հանդիպումների համար: Այդուհանդերձ, ՀՖՖ-ն պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք հանդիպումների տոմսերի գների հարցը քննարկել ՀՖՖ շահառուների կոմիտեի անդամների հետ, որոնք էլ առաջարկ կներկայացնեն տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ:

Ընդգծենք, որ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները 20 հազարանոց տոմսերի վերաբերյալ ճշգրիտ չեն, քանի որ տոմսերի այդ գինը սահմանվել է Ուելսի հավաքականի երկրպագուների, ինչպես նաև ՀՖՖ գործընկեր/հովանավորների  համար:

Կարելի է փաստել, որ մեծ հաշվով Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների որոշակի թանկացման վերաբերյալ դժգոհողներն առաջին հերթին վերավաճառողներն են: ՀՖՖ-ն սև շուկայում հայտնված տոմսերի հետ կապված գործողություն իրականացնելու որևէ լիազորություն չունի, բայց կարծում ենք, որ գնային նոր քաղաքականությամբ հնարավոր եղավ առնվազն նպաստել այս արատավոր երևույթի նվազեցմանը, ինչի մասին վկայում է սև շուկայում վաճառվող տոմսերի վերաբերյալ հայտարարությունների քանակի կտրուկ նվազեցումը:

Իհարկե, դժգոհողների թվում են նաև իրական ֆուտբոլասերներ: Վստահեցնում ենք, որ տոմսային այս քաղաքականությունից չի տուժելու ոչ մի իրական ֆուտբոլասեր՝ հաշվի առնելով, որ ամենից արագ սպառվել են ամենաթանկ տոմսերը, իսկ 1000 դրամանոց տոմսերը, հոկտեմբերի 20-ի դրությամբ, դեռևս առկա են վաճառքում: 

Ինչ վերաբերում է Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վաճառքից ստացված գումարներին, ապա տեղեկացնում ենք, որ ավելի բարձր գներով վաճառված բոլոր տոմսերի հասույթն ուղղվելու է Արցախից տեղահանված և ֆուտբոլով զբաղվող երեխաների կարիքներին, ինչպես նաև ՀՖՖ կողմից իրականացվող, փախստականների և տեղահանված երեխաների համար նախատեսված “Play for integrity” ծրագրի իրականացմանը»:

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը
Ամենադիտված