Առեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ես պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․ Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ. Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում


Հայաստանում ներկայումս վտանգավոր տենդենցներ են նկատվում, որոնք կարող են քաղաքակրթական լրջագույն խնդիրների հանգեցնել

Header

Հայաստանում ներկայումս տարբեր իրադարձությունների համատեքստում բավականին վտանգավոր տենդենցներ են նկատվում, որոնք, անկասկած, ապագայում հայ հասարակությանը կարող են կանգնեցնել քաղաքակրթական լրջագույն խնդիրների առջև:
Քաղաքական առօրեական որոշակի շահեր սպասարկելու նպատակով փորձ է արվում հարվածել հայ ժողովրդի պատմական կապիտալին: Չնայած պատմական տարաբնույթ վայրիվերումներին, այնուամենայնիվ, հայերը կարողացել են ստեղծել կայացած համակեցական կառույց, որն ամուր կապերով շաղկապում է՝ ժողովրդի տարբեր հատվածներին դարձնելով մեկ ամբողջություն: Այսինքն, անկախ քաղաքական, կրոնական հայացքներից՝ հասարակական բոլոր շերտերն ամբողջացվում են քաղաքակրթական մեկ համակարգի շրջանակներում, որին մենք անվանում ենք ազգ: Այդ տեսանկյունից հիմքեր կան պնդելու, որ Ուկրաինան չուներ այդպիսի համակեցական կառույց, ինչի բացակայությունն էլ առաջին իսկ արտաքին միջամտության պայմաններում հանգեցրեց ներքին պայթեցման: Բայց վերոնշյալ կենսունակ գործիքակազմի առկայությունը, միանշանակ, չի կարող ապահովագրել հասարակությանը և զերծ պահել ձևախեղումից կամ մուտացիայից: Դա պահպանել և զարգացնել է պետք, ինչպես հազարամյակների ընթացքում արել են մեր նախնիները: Բնականաբար, ի տարբերություն ուկրաինական սցենարի՝ Հայաստանում իրադարձությունները պետք է զարգանան մի փոքր այլ հունով՝ այն է՝ աստիճանական գործընթացների ազդեցությամբ քայլ առ քայլ քայքայել համակեցական համակարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն նշված հայտնի պատճառներով կտրուկ գործողություններն այստեղ չեն կարող հաջողել:
Անշուշտ պետք չէ ընկնել դավադրությունների տեսության գիրկը և քաղաքակրթական գործընթացներին տալ պարզունակ բացատրություններ. ինչպես, օրինակ, հաճախ պնդում են, որ հրեամասոնական դավադրության արդյունքում փորձում են կործանել Հայաստանը: Իրականում քննարկվող խնդրո առարկայի վերաբերյալ կան կոնկրետ գիտական բացատրություններ. դեռևս հնագույն ժամանակներից սկսած աշխարհը շարժվում է դեպի խոշորացման՝ գլոբալիզացիայի: Այդպիսի քաղաքականություն էին իրականացնում հին հույները. Միջերկրական ծովի ամբողջ երկայնքով և այլուր ստեղծելով գաղութներ՝ նրանք փորձում էին լուսավորել անկիրթ «բարբարոսներին»: Գլոբալիզացիայի առաջին խոշորագույն դրսևորումն է համարվում Ալեկքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո արևելքում սկիզբ առած հելլենիզմը, որին հետագայում հաջորդեցին հռոմեական, բյուզանդական առավել կայացած մոդելները: Պետք չէ թերագնահատել նաև արևելքում հազարամյակներ շարունակ խոշորացման յուրօրինակ ծրագիր իրականացնող Չինաստանին, որը նույնպես օժտված է ասիմիլացնող ամենակուլ հատկանիշներով: Գլոբալիզացիոն միտումներ ունեն նաև երեք համաշխարհային կրոնները: Իսկ արդեն 17-18-րդ դարերից սկսած Լուսավորական գաղափարների ներքո այդպիսի ծավալապաշտական քաղաքականության կրողները դարձան նաև Արևմտյան Եվրոպայի պետությունները, ավելի ուշ նաև ԱՄՆ-ն: Արդյունքում՝ եվրոպացիները գաղութացրեցին Ավստրալիան, գրեթե ամբողջ Ասիան, Աֆրիկան, Ամերիկան: Եվ լինելով հունահռոմեական քաղաքակրթության կրողները՝ նրանք պարուրված էին այն մտայնությամբ, որ «բարբարոս» ժողովուրդների կյանքի տնօրինումը իրենց առաքելությունն է:
Աշխարհակարգի փոփոխության արդյունքում «կյանքեր տնօրինել» ձևակերպումը ներկայումս մի փոքր փոփոխությունների է ենթարկվել. այժմ նախընտրում են օգտագործել «համամարդկային արժեքների տարածում» եզրույթը: Գլոբալիզացիոն յուրատեսակ ծրագրեր մշտապես ունեցել է Ռուսաստանը: Եթե ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպան հունահռոմեական քաղաքակրթության, ինչու չէ նաև Ռեֆորմացիայի և բողոքական գաղափարների ժառանգորդներն են, ապա Ռուսաստանը բյուզանդական և մոնղոլական (Ոսկե հորդա) ազդեցությունների կրողն է: Դեռևս 15-16-րդ դարերից սկսած լայն տարածում է գտնում երրորդ Հռոմի գաղափարը, որը կարելի է ասել որոշակիորեն գործնականանում է Պետրոս Մեծից սկսած, իհարկե, բյուզանդական ուղղափառ Քրիստոնեության գաղափարական ազդեցության ներքո: 20-րդ դարում ուղղափառ Քրիստոնեությունը փոխարինվում է Կոմունիզմով, սակայն կայսերականության էությունը դրանից չի փոխվում: Իսկ ներկայիս Եվրասիական Միությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարուրամյակներ շարունակվող կայսերականության վառ դրսևորում:
Այսինքն, գործ ունենք հարատև, կանգ չառնող գործընթացի հետ, որը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր է ձևով, բայց նույնը՝ էությամբ: Այն ամենակուլ գազանի պես առաջ է շարժվում՝ ճանապարհին խժռելով ամեն ինչ:
Շարունակելի:
Կարպիս Փաշոյան

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ամենադիտված