ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է


Անմեղիուս Մարդիուսի նամակը` Սուրիկ Խաչատրյանին

Header

Անմեղիուսը դիմում է Սուրիկին

Սիրելի՛ Սուրիկ, այն, ինչ լսել եմ քո մասին և այն, ինչ տեսնում եմ ամեն օր թերթերում քո մասին գրված, ինձ ստիպում է մտածել, որ դու բացառապես սխալ ուղու վրա ես: Ասեմ ավելին` դու կատարյալ մոլորության մեջ ես: Անկեղծ ասած` մոլորության մեջ է մի ամբողջ հայ ժողովուրդ, սակայն ինչի՞ց է ստեղծվում քաոսը և ի՞նչ է այն. մի՞թե ոչ անորոշություն, ունայնություն և, ըստ էության, ասելիքի հստակ բացակայություն:

Անկեղծ լինենք, Սուրի՛կ

Երբեք չէի մտածի, որ կգրեմ քեզ, երբեք նույնիսկ չէի մտածի, որ քեզ նամակ կհանձնեմ և ոչ այն պատճառով, որ ասելիք չունեմ կամ սեթևեթում եմ, այլ բացառապես նրա համար, որ քեզ յա ասած, յա չասած՝ ինչպես քո ժողովուրդն է ասում: Դու անում ես այն, ինչ ճիշտ ես համարում, քանի որ մարդն ի սկզբանե ազատ է ծնվում և մշտապես ընտրության հնարավորություն ունի: Սակայն, ցավոք, ազատության մասին գրվածքներն ու փիլիսոփայական տեսությունները դեռևս հոգեկան լիարժեք ներդաշնակություն և ճշմարիտ ապրելակերպ չեն սովորեցնում: Դու սիրում ես ազատությունը և համառորեն բռնաբարում այն, դու գնում ես գետի հունին հակառակ և սրբագրում քո անցած ուղին, դու սիրում ես քո ընտանիքը, սակայն դժբախտացնում մյուսներին...

«Առանց վկա կերած ծեծը շուտ է մոռացվում». սա ասում էր քո և իմ ժամանակակից մի վտարադնի տաղանդավոր հայ գրող, սակայն դու մերժում ես նույնիսկ այս մոտեցումը՝ որդեգրելով ծեծի հրապարակայինն է լավը սկզբունքը: Ի վերջո՝ Հայոց աշխարհի bad boy անվանակարգում դու անվիճելի առաջատար ես և քո դիրքերն անսասան են արդեն 20 տարի, ինչպես անսասան է Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Փյունիկի դիրքերը...Սուրիկ և Փյունիկ. սա ֆանտաստիկ տանդեմ է և, ի դեպ, երբևէ մտածե՞լ ես ֆուտբոլային ակումբ գնելու մասին: Մտածիր դրա մասին, Սուրի՛կ, քանզի մարդկանց ծեծելու և առևանգելու հրաշալի ընդունակությունները խորթ չեն նաև հայկական ֆուտբոլի ղեկավարներին, սակայն շեղվեցինք թերևս...

Անմեղիուսի հորդորը Սուրիկին

Իմ սիրելի՛ Սուրիկ, անկախ քո ընտրած ուղուց, ես հարգում և սիրում եմ քեզ, որքան էլ դա անընդունելի լինի ինձ համար: Ոչ, ոչ, ես բոլորովին Աստված չեմ և չեմ հավակնում լինել Մայր Թերեզայի պատգամախոս, սակայն հաստատապես պնդում եմ, որ միայն սիրելով և հնդուրժելով՝ կարելի է հասնել հաջողության և քավել սեփական մեղքերը: Ես ինքս այս պահին մեղք եմ գործում՝ չանջատելով մոմի լույսը, որի տակ գրում եմ նամակս, քանի որ իմ խրճիթում այլ սենյակ չկա, իսկ իմ զառամյալ կինը լույսի տակ չի կարողանում որսալ իր օրեցօր խորացող քունը, որը, վերջիվերջո, վերածվում է մշտնջենականի: Եվ, իրոք, բոլորս հանգչելու ենք մի օր այն քնով, որը հավակնում է լինել ամենախաղաղը, ինչից սակայն բոլորս վախենում ենք, որովհետև, ըստ էության, ոչ մեկ դեռ այն աշխարհից հետ չի եկել և պատմել մեզ տիեզերքի ողջ գեղեցկությունը... Ու նորից անորոշություն, նորից վախ: Տպավորություն է, որ երկրային կյանքի ընթացքում, մեր կամքից անկախ, անխնա թալանվում է մեր երևակայությունը, օտարվում բարոյականությունը, քանզի ի սկզբանե բոլորս ունենք մեղավոր լինելու պարզ զգացումը, որը մեզ պատգամել են երկնային ուժերը՝ որպես բարձրագույն ճշմարտություն: Իմ կարծիքով՝ նրանք պարզապես գինովցած են եղել, ինչպես ժամանակին գինովցած փիլիսոփայել են հույները, մասնավորապես, Անաքսագորասն ու իր աշակերտ Սոկրատեսը: Նրանք քարոզում էին ճշմարտություն,մարդկանց հետ զրույցում անկեղծություն, սակայն և՛ նրանք, և՛ նրանց աշակերտները մեղադրվում էին անհավատության մեջ և զանազան պատիժների դատապարտվում:

Ես լսել եմ, որ դու պատմափիլիսոփայական գիտությունների թեկնածու ես: Երևի փիլիսոփա դառնալու ցանկությունը ծնվել է երիտասարդ տարիքում՝ դպրոցի բուֆետ թալանելու համար բանտում անցկացրած ժամանակ: Անշուշտ, դու խորհել ես դրա մասին այնպես, ինչպես հայերի մասին ժամանակին մտածել է սովետական բերդերում քո ժողովրդին անվիճելի ծառայություններ մատուցած Գարեգին Նժդեհը: Սակայն ինչի՞ համար է Նժդեհը բանտ նստել և ինչի՞ համար ես բանտ նստել դու, ի՛մ Սուրիկ: Այս ամենը զավեշտ է պարզապես, եթե ոչ ողբալի:

Անմեղիուսի պատգամները Սուրիկին

Ավարտելով նամակս, որը գրելիս ես խորապես ցավ եմ ապրում քեզ համար, այնուամենայնիվ, ես ուզում եմ 5 պատգամ հղել՝ հուսալով, որ ի վերջո դու կանսաս դրանք և դարձի կգաս.

1. Ինքնամաքրվի՛ր քանի դեռ շուտ է՝ առաջինը ՀՀԿ շարքերից: Թեպետ ՀՀԿ-ում ինքնամաքրվելու կարիք ունեն բոլորը՝ բացի գեներալ Սեյրանից. ես պաշտում եմ այդ մեծ երեխայի պարզությունը: Երիտասարդների լեզվով ասած՝ նա կյանքի կտոր է:

2. Ինքդ քո դեմ այդպիսի զազրելի մահափորձեր մի՛ կազմակերպիր, դա առավել նվաստացուցիչ է, քան Հայաստանի էլեկտրական ցանցերի հայտարարությունները:

3. Սեփական որդուդ դաստիարակությամբ զբաղվիր, Սուրի՛կ: Զբաղվի՛ր, քանի դեռ ուշ չէ, այլապես նրանով կզբաղվեն ուրիշ հայրեր, ովքեր անողոք կգտնվեն նրա նկատմամբ, ինչպես մահափորձ կազմակերպողները անողոք գտնվեցին քո Lexsus-ի նկատմամբ՝ դարձնելով այն ձուկ որսալու ցանց:

4. Հրաժարվի՛ր Սյունիքի մարզպետի պաշտոնից: Առհասարակ հրաժարվիր քո կարողությունից և փորձիր քո մեղքերը քավել հայոց հնագույն վանքերում՝ պայմանով, իհարկե, որ չես ահաբեկի քահանաներին:

5. Եվ վերջին հորդորս. եթե համբերությունդ հերիքի ու ի վերջո կարդաս նամակս՝ խնդրում եմ չգազազես և չփորձես պարզել, թե ով եմ ես: Ներողամիտ եղիր, քանզի իմ նպատակը միայն բարին է, և նաև նրա համար, որ ծոծրակդ կտեսնես, քեզ Տիբեթի բարձրավանդակում գուրուների հետ ճշմարտության մասին ճամարտակելիս կտեսնես, սակայն ինձ չես տեսնի:

Առո՛ղջ եղիր:

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Ամենադիտված