Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են «Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը


Պալաչը «մատ» արեց Կոտայքի թագավորին. Ծառուկյանը խուճապի մեջ է

Header

Նախընտրական Աբովյանում այսօր բուռն իրավիճակ էր, առավոտից ՀՀԿ-Ծառուկյան տանդեմը այս քաղաքում ցուցադրում էր իր ամբողջ սնանկությունն ու ռեպրեսիվ մեթոդներով մարդկանց ճնշելու գործելաոճը:

Նախ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ձերբակալել են Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ): Այնուհետև պարզաբանում եղավ, որ ձերբակալել են ոչ թե իրեն, այլ եղբորը և ընկերներին, որոնցից մեկը պատկառելի տարիքի մարդ է: Ընդ որում, դատելով տեղեկատվական արտահոսքերից, կարելի է ենթադրել, որ թիրախը եղել է հենց Պալաչը և չի ձերբակալվել այն երջանիկ պատահականության շնորհիվ, որ այդ պահին իր ավտոմեքենայում չի գտնվում:

Սա ընդամենը սկիզբն էր, քիչ անց մեր կայքին հայտնի դարձավ, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Պալաչի թեկնածությունը պաշտպանող Ժորա Բարսեղյանի դստերը՝ Աբովյանի գրադարանի տնօրեն Սոսե Բարսեղյանին, ով նոր է ծննդաբերել և գտնվում է ծննդաբերական բաժանմունքում, փորձում են ազատել աշխատանքից:

Սա էլ վերջը չէր, քիչ անց հայտնի դարձավ, որ եթերազրկվել է նրան պատկանող «Աբովյան» հեռուստաընկերությունը:

Փորձենք հասկանալ, թե որն է այս համընդհանուր ռեպրեսիաների պատճառը: Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական չարիք համարված և ամենանվաստացուցիչ ձևով քաղաքականությունից հեռացված Ծառուկյանը փորձում է պահպանել Կոտայքը՝ որպես իր «պապական» մարզ և շարունակում է դա անել քաղաքական չարիքին բնորոշ բոլոր եղանակներով: Անգամ հարազատ մարզում իր ազդեցությունը կորցնելուց վախեցած Ծառուկյանը այնպիսի քայլերի է դիմում, որ ակնհայտ է դարձնում իր ներսում տիրող խուճապը:

Այս մարդը ժողովրդին հրապարակներում մենակ թողնելուց և իր առինջյան ամրոցում թաքնվելուց հետո այնքան է կորցրել իր հեղինակությունը Հայաստանի բոլոր անկյուններում, որ լավ է հասկանում՝ Աբովյանում պարտվելը բոլոր առումներով կլինի իր պատմության վերջին էջը:

Թերևս դա է պատճառը, որ իշխանական աջակցությունից զրկված ու իշխանական պատժիչ մեքենայի դեմ միայնակ մնացած Պալաչը դարձել է Ծառուկյանի խուճապի պատճառը: Նախկին երդվյալ ընդդիմադիր Ծառուկյանը, ով մեծ մեծ խոսում էր երկրում հետապնդումների ու չարիքի իշխանությունը վերացնելու անհրաժեշտության մասին, այժմ ՀՀԿ-ի հետ ձեռք-ձեռքի բռնած դիմում է ամենահետին քայլերի՝ փորձելով հաղթանակ գրանցել իր հովանավորյալի օգտին...

Սա պարտված, վախեցած մարդու գործելաոճ է, երբ իր փչված հեղինակությունը այն աստիճանի է սասանված ու թուլացած, որ գլխակորույս նետվում է ծիծաղելի քայլերի դաշտ...

Այս իրավիճակը իշխանությունների ու Ծառուկյանի խղճուկ քաղաքական դիրքերի վկայությունն է, երբ միջին կլասի մի գործարար կարող է այնպես մատ անել ծառուկյանահանրապետական համակարգին, որ խուճապից դրդված ոչ ադեկվատ քայլեր անեն ու դիմեն ռեպրեսիաների: Իսկ ՀՀԿ-ն, որ ամենավերջին հիշոցներով Ծառուկյանին չարիք էր համարում՝ այժմ նրան առավել չարիք է դարձնում, որովհետև այդ մարդուն թվում է, թե Կոտայքն իր բոստանն է, որտեղ ամեն ինչ որոշվում է իր կամքով...

Եթե իսկապես նա այդպիսի հեղինակություն է՝ ինչ կարիք կա իր հովանավորյալին անցկացնելու համար այդպիսի խղճուկ միջոցների դիմել: Իսկ «մատ» լինելու պատճառը նրա խորհրդատուները, թերևս, չեն հուշել...

Իսկ ես հուշեմ՝ այդպես է լինում յուրաքանչյուրի հետ, ով դոշը դուրս գցած հոխորտում է հրապարակներում և պոպուլիզմով է զբաղվում, ապա առաջին իսկ իր վրա մատ թափ տալուց հետո գլխիկոր հեռանում է՝ մարդկանց հույսերը ի դերև անելով: Իսկ այսօր ռեժիմի դեմ պայքարի առաջամարտիկը ներկայանում է իր ամբողջ էությամբ՝ փորձելով իր կորցրած հեղինակությունը վերականգնել Պալաչի դեմ ռեպրեսիվ մեթոդներ կիրառելով...

Բայց մի բան ակնհայտ է՝ ժողովուրդը շատ լավ հիշում է, թե ինչպես իրեն քցեցին...

Իսկ մարդկանց համբերությունը անսահման չէ...

Վարուժան Բաբաջանյան

Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Ամենադիտված