Բուժարար ավելուկը
Ինչպես բոլոր կանաչիների տեսակները, ավելուկը նույնպես անմասն չի մնում իր օգտակար հատկություններով: Ավելուկը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութեր, կոֆեինաթթու, ֆլավնոիդ, ասկորբինաթթու և կարոտին: Բժշկության մեջ օգտագործել են արմատը, տերևներն ու սերմերը։

Բժկության մեջ ավելուկն օգտագործել են լյարդի և լեղապարկի գործունեության խանգարման, մաշկային ցաների բուժման համար։ Այն լայն կիրառում է ունեցել նաև հաստ և բարակ աղիքների լորձաթաղանթների բորբոքումների, զարկերակային արյան ճնշման բարձրացման բուժման նպատակով։

Ավելուկը լայն կիրառում ունի նաև սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային տրակտի խանգարումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների պարագայում:
Անի Գևորգյան