Մրգային հյութ, որը բարելավում է տարեցների հիշողությունը
Ուշադրության կենտրոնումԲրիտանացի գիտնականները պնդում են, որ նարնջի հյութի կանոնավոր օգտագործումը կարող է բարելավել տարեց մարդկանց հիշողության ունակությունները: Հիշողության, խոսքի և արձագանքման ժամանակի զգալի բարելավում է նկատվում հյութն օգտագործելուց 2 ամիս անց:
Մասնագետները պնդում են, որ այդ ազդեցությունը պայմանավորված է ֆլավոնոիդների մեծ քանակությամբ, որոնք պարունակում է նարինջը և ապահովում ուղեղը սնուցող նյութերով:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ֆլավոնոիդները հիշողությունը բարելավում են տեղեկության յուրացման և պահպանման համար պատասխանատու ուղեղի հատվածում ազդանշանային ուղիների ակտիվացման միջոցով:
Անի Գևորգյան