Ուշադրություն`շոկոլադի սիրահարներին
LifeՀետազոտողները մի շատ հետաքրքիր ուսումնասիրություն են անցկացրել, որի համաձայն նրանք պնդում են, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր շոկոլադ են ուտում, ավելի հեշտ են նիհարում:
Ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 1000 ամերիկացի կամավորներ, ինչի արդյունքում պարզվել է, որ շաբաթական մի քանի անգամ շոկոլադ ուտողներն ավելի նիհար են, քան նրանք, ովքեր շոկոլադ ոչ հաճախ են օգտագործում:
Գիտնականները պնդում են, որ հակառակ շոկոլադի կալորիաներով հագեցած լինելուն, այն պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք կարող են նպաստել քաշի կորստին: Նրանք նշում են, որ նիհարելու համար ավելի մեծ դեր է խաղում շոկոլադի օգտագործման հաճախականությունը, ոչ թե քանակը: Գիտնականները շեշտում են, որ շոկոլադը օգտակար է նաև սրտի, խոլեստերինի մակարդակի նվազեցման, արյան ճնշման բարելավման համար:
Անի Գևորգյան