Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Երևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ ԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Հայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա


Քաղաքական «քցոցի» կամ փնտրվում է 4 անբարոյական

Ընդամենը ժամեր առաջ վերջապես հանգուցալուծվեց վանաձորյան հետընտրական թնջուկը։ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Հանրապետական կուսակցության թեկնածուն՝ ավագանու անդամների 19 քվեով։ Դեպքերի նման զարգացումով հօդս ցնդեցին հույսերը, թե գոնե այս անգամ Հանրապետականը կդառնա ընդդիմություն և ներուժ կունենա հեռանալու իշխանությունից, սակայն Վանաձորի պարագայում Հանրապետականը չի կարող դառնալ տարատեսակ մեղադրանքների թիրախ, խնդիրն այստեղ բոլորովին այլ տեղում է։

Ինչպես գիտեինք, Վանաձորում «Հայկական վերածնունդն» ու «Բարգավաճ Հայաստանը» հուշագիր էին ստորագրել «Լուսավոր Հայաստանի» հետ և պաշտպանում էին վերջինիս թեկնածությունը։ Այս հուշագրին համաձայն՝«Լուսավոր Հայաստանի»  թեկնածուն ուներ 18 ավագանու անդամի աջակցությունը, ինչը բավարար էր քաղաքապետ ընտրվելու համար, սակայն փակ՝ գաղտնի քվեարկությամբ Հանրապետական կուսակցության թեկնածուն ստացավ 19 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ 14։  Այս ամբողջ գործընթացը հրապարակային էր և հասանելի ցանկացած քաղաքացու՝ ուղիղ հետարձակմամբ։ Արդյունքում՝ Հայաստանը կարելի է ականատես եղավ դասական քաղաքական անբարոյականության։ Ի դեպ, հենց «անբարոյական» բնութագրեց Հեղինե Բիշարյանն այն 4 հոգուն, ովքեր շեղվել են իրենց կուսակցությունների քաղաքական հայտարարությունից և ընտրել հանրապետական թեկնածուին։

Թե որ կուսակցությունն է այսպես ասած «քցել» «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, այս պահին դժվար է ասել, սակայն նման բաները հնարավոր չէ երկար ժամանակ գաղտնի պահել։ Սակայն դա այլևս էական չէ, քանի որ արդեն իսկ ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն հայտարարել են, թե վստահում են իրենց անդամներին և քվեարկել են համաձայն իրենց քաղաքական հայտարարության։ Թե նրանցից որն է ստում, ցույց կտա ժամանակը։ Բացի այս զարգացումներից՝ առավել հետաքրքիր էր նաև մեկ այլ փաստ։ Ըստ էության՝ Վանաձորում և Գյումրիում մենք այդպես էլ չունեցանք քաղաքական գործընթացի արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմին։ Այն, ինչ կատարվում էր այս երկու քաղաքներում, հակասում էր ցանկացած առողջ տրամաբանությանը, քանի որ երկու քաղաքներում էլ քաղաքապետեր ընտրվեցին չընտրված անձինք։

Մյուս կողմից՝ ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ոչ միայն չկա քաղաքական մշակույթ, այլև ընդհանրապես դասական իմաստով չկան քաղաքական կուսակցություններ, քանի որ կուսակցության անդամը քվեարկում է՝ հակասելով կուսակցության քաղաքական հայտարարությանը։ Պետք է շեշտել նաև, որ հնարավոր է նաև այլ տարբերակ, որն ավելի է գորշացնում առկա իրականությունը՝ չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստանը» կամ «Հայկական վերածնունդը» ստվերային համաձայնության են եկել իշխանության հետ, որի արդյունքն էր այն, ինչ այսօր կատարվեց Վանաձորում։

Նման համաձայնությունն արդեն ուղղակի ծաղր է ոչ միայն վանաձորցու, այլև Հայաստանի քաղաքացու նկատմամբ  և վկայում է այն մասին, երկրում կատարվող գործընթացներին քաղաքացու մասնակցությունը ոչինչ չի նշանակում։ Սա նշանակում է նաև, որ հայաստանյան քաղաքական դաշտը պետք է մաքրել անհայտ ու հայտնի ծագման այն մարգինալ քաղաքական կուսակցություններից, որոնք ոչ միայն մանիպուլյատիվ կերպով ուղղակիորեն խաբում են իրենց ընտրողներին, այլև հայաստանյան քաղաքական դաշտը վերածում են ամորֆ ճահիճի և որոնց առկայությամբ Հայաստանում հնարավոր չէ շատ թե քիչ հրապարակային քաղաքանության ու քաղաքական մշակույթի ձևավորումը։

Աղասի Մարգարյան

PressМedia.am վերլուծաբան

Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Ամենադիտված