Զելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից

Այն ադամանդը, որ մեզ թողել է Սայաթ-Նովան, Արտեմը զարդ է դարձրել. Ծովինար Հովհաննիսյան

Հուլիսի 13-ի երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լեփ-լեցուն էր մարդկանցով: Տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգային երեկոն, որը նվիրված էր հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: Համերգը կրում էր «Ամէն սազի մէջըն գոված…» խորագիրը: Նշենք, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրը:
 
Համերգը մեկնարկվեց «Էշխեմեդ» ստեղծագործությամբ, որից հետո նվագախմբին միացան արդեն հայտնի և սիրված ժողովրդական երգիչներ Էդգար Խաչատրյանը, Մոնիկա Նազարյանը, Արմեն Դավթյանը, Լուսինե Գասպարյանը և Սմբատ Խալաթյանը:
 
Իր ավագ ընկերներին ողջունելու էր եկել նաև «Նարեկացի» արվեստի միության մանկապատանեկան «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է թառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանը:
 
Ողջյունի խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
 
«Մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, իսկ մեր արվեստագետները, մեր երաժիշտները պաշտպանում են մեր մշակույթը, մեր երգերը, մեր ժառանգությունը, մեր ազգային արժանապատվությունը: Այդ առումով իրենցից ամեն մեկն էլ մի հերոս է, մի դեսպան, մի աստվածատուր տաղանդ…:
 
«Նարեկացի» արվեստի միությունը ունի իր շնորհակալական խոսքը առաջին հերթին Տիրոջը, որովհետև մենք ծառայում ենք Աստծուն:
 
Հատուկ շնորհակալություն ծնողներին, որ դաստիարակել են այսպիսի հրաշքներ, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ են կանգնել մեզ ի սկզբանե. նրանցից մեկը Արա Գևորգյանն է, ով այսօր այստեղ է…
 
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել են, ովքեր հավատում են… Շնորհակալություն մենակատարներին, ովքեր սիրահոժար մասնակցեցին այսօրվա համերգին, շնորհակալություն բոլորիդ, որ այսօր այստեղ եք:
 
Ամենաուժեղ բանակը կորած է առանց իր առաջնորդի, ամենալավ նվագախումբը՝ առանց իր գեղարվեստական ղեկավարի: «Նարեկացի» արվեստի միությունը ունի մի ավանդույթ. մենք յուրահատուկ երաժիշտներին, արվեստագետներին նվիրում ենք մի տիտղոս՝ «Հայ մշակույթի դեսպան», որովհետև իրենք են մեր ազգի ամենաիդեալական ներկայացուցիչները: Այս կոչումի համար մենք ունենք յուրահատուկ նվեր՝ փոքրիկ խաչքար, որի հետևի մասում «Նարեկացի» արվեստի միության խորհրդանշանն է, այսինքն՝ հավատը և արվեստը մեկտեղված են: Այս նվերն եմ հանձնում «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրին և «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանին»,-իր խոսքն այսպես եզրափակեց միության հիմնադիրը:
 
Հանդիսատեսի շարքերում էին Ռուբեն Մաթևոսյանը, Արա Գևորգյանը, Ստեփան Շաքարյանը, Դանիել Երաժիշտը, Վաչագան Նավասարդյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ծովինար Հովհաննիսյանը և շատ այլ արվեստագետներ… «Այսօր երաժշտական հրավառություն էր ինձ համար: Աննախադեպ էր համերգը, անասելի դրական էներգիա եմ ստացել, նվագախումբը շատ հզոր է ու նորովի է ներկայանում: Այն ադամանդը, որ մեզ թողել է Սայաթ-Նովան, Արտեմը զարդ է դարձրել՝ երաժշտական նոր մոտեցումներով, նոր լուծումներով, նոր որակով՝ նոր հարթության վրա դնելով նվագախումբը: Չքնաղ էին թե՛ երաժիշտները, թե՛ երգիչները: Արտեմ Խաչատուրի նվագախումբ գալով մենք տեսանք, թե ինչ մեծ, դրական «պայթյուն» եղավ անսամբլում:
 
Պետք է անդրադառնամ հիմքերին. չլիներ «Նարեկացի» արվեստի միությունը, չլիներ Նարեկ Հարությունյանի բարեգործությունը՝ չէր լինի այս ամենը: Ես ոչ մի ուրիշ տեղ նման բանի չեմ հանդիպել, որ տրամադրեն անվճար դահլիճ և մնացած ամեն անհրաժեշտը, որ արտիստը պարզապես ստեղծագործի և չմտածի ոչ մի ուրիշ բանի մասին: Դրա արդյունքն այս հրաշք պատկերն է, որն այսօր ունենք…» - համերգից հետո իր տպավորություններով կիսվեց պրոֆեսոր քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանը: Հանդիսատեսը ողջ ընթացքում երաժշտական կատարումներն ունկնդրեց համակ ուշադրությամբ, հիացմունքով և հպարտությամբ:
 
 
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղելՄոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելունԶելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներինՌուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետԻրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ ԹրամփԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններՊեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանըՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանումՍպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ ԼոռիումՈւկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհերԻրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումըԹրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՎլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ ՈւշակովՌուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբԵրեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ ԲրազիլիայիցԻսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանԵվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակըՄшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել էՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ ՖիդանԻտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըԹրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելուՌուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցելՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան ՈսկանյանԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը
Ամենադիտված