Էրդողանի կինն անդրադարձել է Հայկական հարցին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը մի միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայում առկա ազգային խնդիրներին։
Թուրքական Haber.sol-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը Աթաշեհիրի շրջանի Sheraton հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ քաղաքական ելույթով է հանդես եկել, ինչը զարմացրել է ներկաներին։
«Տարածաշրջանում այսքան խնդիրների հետ պայքարող Թուրքիան «հզոր» կամքով ձիգ կանգնած է։ Այս երկրում ստատուս քվոների դեմ պատերազմի մեջ մտանք ու որպեզ ազգ հաղթեցինք։ Ներկայում համաշխարհային ուժերը ցանկանում ենք մեր հողերի վրա իրենց նպատակներն առաջ տանել»,-ասել է Էմինե Էրդողանը՝ ասելով, թե չի կարծում, որ Թուրքիայում Հայկական կամ քրդական հարց գոյություն ունի։