ԱԱԾ–ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի որոշ պաշտոնյաներ եկել են Կիրանց, փոխհատուցում առաջարկել այն գյուղացիներին, ում տունը կամ հողատարածքը սահմանազատման արդյունքում հայտնվելու է Ադրբեջանի տարածքում: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, NEWS.am-ին հայտնեց գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը:
«Եկել, ասել են մի՛ անհանգստացեք, ձեր անվտանգությունը կապահովվի, իսկ էն մարդկանց, ում տունը կամ հողատարածքը մնալու է Ադրբեջանի տարածքում, փոխհատուցում կտան ձեզ: Ժողովուրդը ո՛չ իրանց առաջարկած անվտանգությունն է ուզել, ո՛չ էլ փոխհատուցումը»,-պատմել է նա՝ շեշտելով, որ իր ունեցած տեղեկություններով 2 տուն և մի շարք հողատարածքներ են հայտնվելու Ադրբեջանի տիրապետության տակ:
«Գյուղացիներն այս պահին հավաքված են գյուղապետարանի մոտ, և իրենց անելիքներն են փորձում հասկանալ»,-ասել է Կիրանցի բնակիչը՝ հավելելով, որ գյուղապետ Կամո Շահինյանը նույնպես այնտեղ է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live