Լևոն Քոչարյանի հարցը դատախազին նյարդայնացնում է ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին Բաքուն և Երևանը առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում․ Բայրամով 12-ամյա դպրոցականը կուրացել է արագ սննդի պատճառով. ԱՄՆ Ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են. պայքարը թեժ է լինելու Արդյո՞ք կա վերլուծություն, թե խաղաղ պայմաններում, ոչ մարտական գործողությունների հետևանքով որքան է զոհերի թիվը բանակում․ Թագուհի Թովմասյան Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հարյուրը Հերթական մագնիսական փոթորիկը՝ Երկիր մոլորակի վրա Կամավոր ատեստավորված ուսուցիչներին կտրամադրվի իրենց հասանելիք հավելավճարները


Կալանավորվել է Արագած Ախոյանը

Քաղաքականություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քննչական կոմիտեն հայտնում է, որ անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում մի շարք քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի հափշտակություններ կատարելու համար մեղադրվող անձ է կալանավորվել: «Լուրերը» պարզեց, որ կալանավորվածը ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն է:
 
Նախաքննությամբ պարզվել է՝ Ախոյանը 6 անձանցից 2010-2014 թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ավելի քան 274 միլիոն դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը նորոգելու համար՝ 6800 դոլար։ Գումարը մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին և տնօրինել է սեփական կարիքների համար։ Արագած Ախոյանին ևս մի քանի մեղադրանք է ներկայացվել:
 
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014 թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:
 
Բացի դրանից՝ Ա.Ա․-ն 2010 թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012 թ․ մայիս հանձնել նրան։ Դրա դիմաց 2010-2011 թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015 թ․ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34.000 ԱՄՆ դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
 
Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008 թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42.560.000 ՀՀ դրամ գումար և հիշյալ անձին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
 
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
 
Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
 
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, հորդորում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լևոն Քոչարյանի հարցը դատախազին նյարդայնացնում է ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին 9 քաղաքացիների ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են, և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա. Տիգրան Աբրահամյան Բաքուն և Երևանը առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում․ Բայրամով 12-ամյա դպրոցականը կուրացել է արագ սննդի պատճառով. ԱՄՆ Ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են. պայքարը թեժ է լինելու Արդյո՞ք կա վերլուծություն, թե խաղաղ պայմաններում, ոչ մարտական գործողությունների հետևանքով որքան է զոհերի թիվը բանակում․ Թագուհի Թովմասյան Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայիՍովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հարյուրը Հերթական մագնիսական փոթորիկը՝ Երկիր մոլորակի վրաԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ Կամավոր ատեստավորված ուսուցիչներին կտրամադրվի իրենց հասանելիք հավելավճարներըՍերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան Բյուրականի ճանապարհին հնդիկը «Yamaha» մոտոցիկլետով կողաշրջվել է և տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan 1 մլրդ 658 մլն դրամ՝ նախագահի աշխատակազմին՝ ոչինչ չանելու համար Գյումրիում հրաժարականներն անակնկալի են բերել ընդդիմությանը Ընդդիմության մեջ էլ լուրջ խարդավանքներ կան ՏՏ ոլորտի նախկին ու ներկա նախարարների միջև լարվածություն կա Հայաստան և ՔՊ հասկացությունները տարբեր են․ Մենուա ՍողոմոնյանԹոշակները կբարձրանա՞ն 2025 թվականին Ավշարում կատվին տանջամահ անելու դեպքով անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Ճանապարհ փակողից՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ․ ո՞վ է Լուսինե ԳևորգյանըՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի. ԼավրովԱրաքսիա Սվաջյանը մասնակցել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը Նոյեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ»․ Հայկ Մամիջանյան Դա անհերքելի փաստ է․ Էդուարդ Շարմազանով Ծառայողների թոշակը դադարեցվելո՞ւ է․ հարց՝ Պապիկյանին Հրդեհ՝ Գյումրիում. վիրшվոր կա Իրկուտսկի մերձակայքում վթարից 3 մարդ է մաhացել. տեսախցիկը ֆիքսել է պահը (տեսանյութ 18+) Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում․ Մհեր ԱվետիսյանԵս վերադառնալու եմ ԵՊՀ․ Մենուա ՍողոմոնյանԱյս վարչախմբի օրոք մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի»․ «ՀայաՔվե»Օմսկում հայտնագործվել են ինքնամաքրվող արևային մարտկոցներ Միրզոյանը «փախավ» անհարմար հարցերից Լույսի մեջ մնաս… Ավետ Բարսեղյանը կրկին ցավալի լուր է հայտնել 11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակինՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԻնձ իմ տնից հանում են. ինչ է սպասվում «Գոյ» թատրոնի դերասաններին. նրանք գիշերում են թատրոնի ներսում Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիրԵրբ է գալու բաց խոսելու ժամանակը․ Վահե Հովհաննիսյան Մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի. ՄիրզոյանԽնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿյանքից հեռացել է Էդվարդ Վաթյանը Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մնում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը Պարտվելու դեպքում իշխանությունը կարող է հայտարարել ռազմական դրություն և չեղարկել ընտրությունների արդյունքները. Չալաբյան Երեկ մամլո ասուլիս էինք հրավիրել, որտեղ ներկայացրեցինք իմ բազմաչարչար քրեական գործով վերջին զարգացումները․ Ավետիք ՉալաբյանԵրբ տնտեսական ռիսկերը գնալով մեծանում են, իսկ Հայաստանի իշխանությունները «թիթեռ են նկարում». «Փաստ»
Ամենադիտված