Սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում։ Սահմանագծման արդյունքում Կիրանց գյուղի 2 բնակելի տուն կմնա Ադրբեջանի տարածքում։ Այս մասին հայտնում են InfoPort.am-ի կառավարամերձ աղբյուրները:
Նշենք, որ ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա:
Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live