Տավուշի մարզի Կայան բնակավայրում հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանության ուժեղացված հսկողություն է իրականացվում, տեղի բնակիչները ենթադրում են, որ այս պահին երկու երկրների պաշտոնյաների հանդիպում է ընթանում։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։
Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։ Սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին աձանագրություն են ստորագրելու։
Բայց, մինչև այս պահը ոչ հայտարարվել է ստորագրման տեղն ու ժամկետը, ոչ էլ, թե ով է հայկական կողմից այն ստորագրելու։ Թե սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, թե երկու երկրների հանձնաժողովների հանդիպում-պայմավորվածությունների մասին հայտնող Հայաստանի արտգործնախարարությունից ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս։ Բաքվից ևս լուռ են։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live