44-օրյա պատերազմից Հայաստանը դասեր չքաղեց․ Ալիև
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դրականորեն չէր արձագանքում Բաքվի խաղաղ նախաձեռնություններին», - այսօր Բուլղարիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը հակառակն էր անում՝ Ղարաբաղի միլիտարիզացիայի և զինման քաղաքականություն իրականացնելով։ Երևանը շարունակում էր այդ տարածք մեծ քանակությամբ ականներ և ռազմամթերք տեղափոխել», - պնդել է Ալիևը։
Խոսելով 2023 թվականի սեպտեմբերի հարձակման մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, թե Բաքուն դրանով «միջազգային իրավունքի նորմերի համապատասխան վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Անցած տարվա սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց՝ շուրջ 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: