Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավոր են զիջում առաջատարներին
ՍպորտՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հայաստանի շախմատիստուհիները շարունակում են ելույթները Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում։
3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել 4 շախմատիստուհիներ։ Էլինա Դանիելյանը հաղթել է Բուլղարիայի ներկայացուցչին, Լիլիթ Մկրտչյանը՝ Ռումինիայի ներկայացուցչին, Պոլինա Կոբակը պարտության է մատնել ադրբեջանցի Թուրկան Մամեդյարովային, իսկ Սուսաննա Գաբոյանը տարել է առաջին հաղթանակը մակեդոնացի շախմատիստուհու նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ 3-րդ տուրը հաջող չի դասավորվել Մարիամ Մկրտչյանի համար, որն առաջին պարտությունն է կրել Լեհաստանի ներկայացուցչից: Մարիամը մինչ այս երկու անընդմեջ հաղթանակ էր տարել։
Այս տուրից հետո Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր և հետապնդում են առաջատարներին։ Պոլինա Կոբակն ու Մարիամ Մկրտչյանը վաստակել են 2-ական միավոր, Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանը՝ 1,5-ական միավոր: